Լազերային ապշեցուցիչ զենքեր, որոնք այսօր արդեն իրականություն են (լուսանկարներ)
ЛАЙФԱվելին քան փաստեր
Զինվորականներն արդեն ակտիվորեն կիրառում են լազերային զենք: Կպատմենք ձեզ պաշտոնապես հաստատված տեսակների մասին, որոնցով արդեն զինված են ամենահզոր բանակները:
1.HEL MD

Լազերային զենքի այս տեսակն ամբողջությամբ կոչվում է High Energy Laser Mobile Demonstrator: Այն կոչված է ակտիվ պաշտպանության համար, իսկ ավելի ստույգ հրթիռների, անօդաչու սարքերի վնասազերծման համար: High Energy Laser Mobile Demonstrator-ը փորձարկվել է դեռ 2014 թվականին և վնասազերծել է 150 ուսումնական նշանակետերից 150-ը: Լազերի հզորությունը 50կՎտ է:
2.LaWS

Ամբողջական անվանումը Laser Weapon System: Ստեղծվել է 2007 թվականին, իսկ 2014 թվականին լայնածավալ արտադրություն է սկսվել: Այն տեղադրված է Պարսից ծոցում ծառայող «Պոնսե» նավի վրա: Հրանոթը մի շարք կարևոր գործողություններ է կատարում:
3.ATHENA

2015 թվականի գարնանը Lockheed Martin ընկերությունը ներկայացրել է նորագույն Advanced Test High Energy Asset լազերային համակարգը: Փորձարկումները ցնցող էին: Լազերն ակնթարթորեն դիպավ ընթացող մեքենային, որը գտնվում էր 2 կմ հեռավորության վրա:
4. Mk 38 Mod 2

Այս լազերային համակարգը մշակվել է երկու գիգանտների՝ Boeing-ի և BAE Systems-ի կողմից: Այն ունիկալ է, քանի որ կարող է վնասել նշանակետը թե լազերով, թե հրթիռներով: Ընտրությունը կատարում է համակարգիչը, որը հաշվի է առնում նշանակետի տիպը և տարածությունը:
5. HELLADS

Նորագույն լազեր է բարձր էներգետիկ ներուժով: Կշիռը շուրջ 700 կգ է, ինչի շնորհիվ այն հնարավոր է տեղադրել նաև ինքնաթիռների վրա: Վնասում է տասնյակ կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող նշանակետերը:



