Հրաշք միջոց՝ ոտքերի ցավից մեկընդմիշտ ազատվելու համար
ЛАЙФBlog.1in.am-ը գրում է.
Ոտքերի ցավը, ավելի ճիշտ մկանների և հոդերի ցավը, մազերի և եղունգների վիճակի վատացումը, դյուրագրգռությունը և ուժերի կորուստը՝ այս ամենը մագնեզիումի անբավարարության նշաններ են: Այս հանքային նյութի անբավարարության դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել մեծ քանակությամբ մթերքներ՝ այս միկրոէլեմենտը պարունակող, կամ էլ ընդունել հատուկ դեղամիջոցներ:
Իսկ դուք լսել եք մագնեզիումի արտաքին օգտագործման մասին: Շատերն են օգտագործում մագնեզիումի յուղը, որը վաճառում են դեղատներում և ինտերնետ-խանութներում: Ի դեպ, այս միջոցը հնարավոր է պատրաստել նաև տանը:
Ձեզ պետք կգա մագնեզիումի քլորիդ, բայց այն կարող եք գնել միայն ինտերնետ-խանութներում: Դա մագնեզիումի բնական և անվտանգ աղբյուր է, որով էլ պայմանավորված է այս դեղամիջոցի անկրկնելի օգտակարություը, որը ձեզ կներկայացնիBlog.1in.am-ը:
Մագնեզիումի յուղ
Բաղադրիչներ
- 0,5 բաժակ զտված ջուր
- 0,5 բաժակ մագնեզիումի քլորիդ (փաթիլներ կամ բյուրեղներ)
- Կաթսա (չժանգոտվող կամ արծնապատ)
- Ցողիչ շիշ
Օգտագործման եղանակը
Եռացող ջրի մեջ լցրեք մագնեզիումի փաթիլները կամ բյուրեղները: Վերցնելով կրակից՝ խառնեք, մինչև ամբողջությամբ լուծվի, թողեք լավ սառչի: Յուղը լցրեք ցողիչ շշի մեջ և օգտագործեք:
Խորհուրդ է տրվում քնելուց առաջ ցողել ոտնաթաթերը մագնեզիումի յուղով և հագնել կիսագուլպաներ: Կարող է ջերմության զգացողություն առաջանալ, դուք թեթև ծակոցներ կզգաք: Ինչքան մեծ է մագնեզիումի անբավարարությունն օրգանիզմում, այնքան ուժեղ կլինի ծակելու զգացողությունը:




