Հրադադարի խափանման դեպքում Սիրիայի համար կա այլընտրանքային պլան. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը Էր-Ռիադի կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում հակամարտող կողմերի միջև հրադադարի խափանման դեպքում Սիրիայի համար գոյություն ունի այլընտրանքային պլան, հայտնում է TASS-ը:
«Եթե Դամասկոսը և նրա դաշնակիցները չունենան լուրջ վերաբերմունք (կրակի դադարեցման ռեժիմին), ապա Սիրիայի համար կա այլընտրանքային պլան` առանց Ասադի»,- ասել է ալ Ջուբեյրը: Ըստ նրա` Ասադը ընտրություն ունի հեռանալու խաղաղ միջոցներով, կամ նրա հեռացումը կկատարվի ռազմական մեթոդներով:
Նա նաև հայտնել է, որ դաշնակիցների հետ կքննարկի Սիրիայում հրադադարի խախտումը, որը, իր կարծիքով, թույլ են տալիս Դամասկոսը և Ռուսաստանը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



