Դիսնեյլենդից ոչ հեռու Կու Կլուկս Կլանի երթն ավարտվել է դանակահարությամբ
МЕЖДУНАРОДНОЕNews.am-ը գրում է .
Քալիֆորնիա նահանգում Դիսնեյլենդից ոչ հեռու Կու Կլուկս Կլան ռասիստական կազմակերպության անդամների եւ նրանց հակառակորդների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով ոստիկանությունը 13 մարդու է ձերբակալել: Դանակահարվել է բախումների 3 մասնակից: Այս մասին գրում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով АР-ին:
Անահայմ քաղաքի մոտ անցկացված երթը նախապես ծրագրված է եղել: Ակցիայի ընթացքում, որին շուրջ 30 մարդ է մասնակցել, սառը զենքի գործադրմամբ բախումներ են գրանցվել Կու Կլուկս Կլանի անդամների եւ նրանց հակառակորդների միջեւ, որոնք դեմ են ռասիստական երթերի անցկացմանը:
Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Դերոն Ուայեթը հաղորդել է, որ ձերբակալվածներից 6-ը Կու Կլուկս Կլանի անդամներ են, 7-ը՝ նրանց հակառակորդներ:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



