Գլխուղեղի անոթները մաքրող 5 ունիկալ բաղադրատոմս
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
1. Մեղր և հնդկական ընկույզ – Անհրաժեշտ է մանրացնել 5 հնդկական ընկույզ ու այն լավ խառնել մեկ ճաշի գդալ լորենու բնական մեղրի հետ: Ավելացնել մի փոքր դարչինի և իմբիրի փոշի և լավ խառնելուց հետո 1 օր պահել սառնարանում: Ստացված բուժիչ զանգվածը ճաշի մեկական գդալով ընդունել օրը երեք անգամ` ուտելուց կես ժամ առաջ:
2. Սոխի հյութ և մեղր – Անհրաժեշտ է բաժակի 1/3 չափով սոխի հյութ քամել, այնուհետև այն խառնել մեկ բաժակ բնական մեղրի հետ: Բուժիչ խառնուրդն օգտագործել օրը երեք անգամ, 1-ական թեյի գդալ` ուտելուց կես ժամ առաջ:
Այս բաղադրատոմսը օգտակար է ոչ միայն անոթների մաքրման, այլև իմունիտետի բարձրացման համար:
3 Բնական հյութեր – Ամեն օր, ճաշից ու ընթրիքից առաջ կես բաժակ նռան բնական հյութ օգտագործեք (հաջորդ անգամները այն փոխարինեք խնձորի և գազարի հյութերով): Ցանկալի է, որ հյութերն ինքներդ պատրաստեք, իսկ խանութից գնելու դեպքում ուշադրությու դարձրեք պիտակին այնպես, որ այն հնարավորինս բնական լինի:
4 Կռատուկի թուրմ – Եռացող ջրի մեջ ավելացնել մեկ բուռ (մոտ 10 գ) կռատուկի չորացրած արմատներ: 8-10 ժամ թողնել, որպեսզի այն թրմվի, որից հետո քամել և սառը տեղ դնել:
Թուրմն անհրաժեշտ է ընդունել 4 ճաշի գդալ, նախաճաշից կես ժամ առաջ, մեկ ամսվա ընթացքում:
5 Օգտակար մթերքներ – Օրգանիզմի ընդհանուր առողջության ու անոթների մաքրման համար անհրաժեշտ է ամեն օր նախաճաշից կես ժամ առաջ մեկ մանդարին, չամիչի հատիկներ և հնդկական ընկույզ ուտել, որից 15-20 րոպե հետո մեկ թեյի գդալ մեղրով և մեկ շերտ կիտրոնով 1 բաժակ ջուր խմել, ևս 10-15 րոպե և կարող եք վայելել ձեր նախաճաշը:



