Ինչո՞ւ է մարդկանց մաշկի վրա կորյակներ առաջանում
ЛАЙФBlog.1in.am-ը գրում է.
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մաշկի վրա կորյակների քանակությունը կախված է այն բանից, թե ինչպիսի մանրէ է ապրում տվյալ մաշկի վրա: Ոմանք ունեն հատուկ մանրէներ, որոնք արգելակում են կորյակների առաջացումը:
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են մարդկանց դեմքի մաշկի մանրէային հիմքերը: Գոյություն ունեն նման 3 տիպի հիմքեր:
Բշտիկների հակում ունեցող մարդիկ ունենում են 1 կամ 2 տիպի հիմքեր, մինչդեռ նման խնդիր չունեցողներն ունեն 3-ն էլ: Եվս մեկ տեսակը կարող է ոչնչացնել կորյակները:
Որպեսզի այս մանրէն քիչ թե շատ լինի յուրաքանչյուր օրգանիզմում, գիտնակաները խորհուրդ են տալիս յոգուրտ օգտագործել: Այժմ նրանք ցանկանում են կորյակների դեմ արդյունավետ պայքարող քսուք ստեղծել:
Գիտնականները նաև հույս ունեն գտնել վերոնշյալ մանրէների փոխպատվաստման միջոցը:




