Նիկոտինից թոքերը մաքրելու արագ միջոց
ЛАЙФԵթե բոլոր ծխողները միասին կազմեին երկիր, այն կլիներ մեծությամբ 3-րդ երկիրը Չինաստանից և Հնդկաստանից հետո:
Յուրաքանչյուր 6-րդ մարդն աշխարհում ծխում է: Յուրաքանչյուր 5 ուսանողից 3-ը պարբերաբար ծխող է:
Մեր ֆիզիկական և հոգեկան առողջությունը մեծ մասամբ կախված է գլխուղեղի և նյարդային համակարգի վիճակից: Այդ պատճառով ծխախոտի վնասակար ազդեցությունների մասին խոսելիս պետք է առաջին հերթին նշել նրա վնասակար ազդեցությունը նյարդային համակարգի վրա:
Ներթափանցելով թոքեր, նիկոտինը արյան միջոցով թափանցում է գլխուղեղ 8 վայրկյանի ընթացքում: Նրանք, ովքեր ծխում են, պետք է հիշեն, որ նիկոտինի ազդեցությամբ տեղի է ունենում ուղեղի անոթների նեղացում, որն էլ բերում է ուղեղ հոսող արյան քանակի նվազման: Դրա հետ կապված առաջ են գալիս հաճախակի գլխացավեր, հիշողության վատացում:
Ներկայացնում ենք միջոց, որը թույլ կտա մաքրել թոքերը:
1 բաժակ վարսակաձավարի վրա լցրեք 0,5 լիտր թարմ կաթ ու եռացրեք: Այն բանից հետո, երբ կգոլորշիանա ծավալի կեսը, խառնեք մարմանդ կրակի վրա: Արդյունքում՝ պետք է ստանաք բաց դարչնագույն մոտ կես բաժակ հեղուկ ապուր: Ստացված զանգվածը խմեք օրը երեք անգամ՝ ուտելուց առաջ: Մոտվորապես 5-7 օր հետո կսկսվի թոքերի մաքրումը: Այդ ժամանակ ձեզ կարող է անհանգստացնել շնչարգելությունն ու հազը, կարող եք ունենալ կանաչ կամ մոխրագույն արտադրություն՝ խորխի տեսքով:
1
«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»
2
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
3
Почему власти «паникуют»? «Паст»
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
А к Вагаршаку Арутюняну у правоохранительных органов нет вопросов? «Паст»



