«Առավոտ». Հասարակական դեգրադացիայի գլխավոր դիրիժորները
ПОЛИТИКАՆերկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված
«Վերջերս Աժ պատգամավորներից մեկը, մյուսի «պատիվը» պաշտպանելով, ասել է, որ իր գործընկերը «ճշտով ապրող տղա է»։ Դա ասում է բարձրագույն օրենսդիր մարմնի ներկայացուցիչը՝ պետական այն կառույցի, որը մեզ՝ քաղաքացիներիս համար պետք է մշակի մեր երկրի հետագա զարգացման հայեցակարգ ը։ Եթե սև հումոր անենք, կարող ենք ասել, որ նա այդ առումով կատարում է իր առաքելությունը՝ հասարակությանը հենց այդպես էլ «զարգանում է»։ 25 տարում ջրի երես է բարձրացել տիղմը՝ «իրա ճշտով», և ուզենք-չուզենք՝ հենց նա է թելադրում հասարակական վարքի ստանդարտներ։ Նրանց «սիրըմ-հարգըմ» են, նրանց նախանձում են, նրանց հարստության մասին բամբասում են, նրանց անիծում են, կարևոր չէ՝ հենց նրանք են հասարակական դեգրադացիայի գլխավոր դիրիժորները։
«Ճշտով» ապրելու», քեզնից տարբերվողներին փնովելու և վանելու, «շուստրի և աչքաբաց» լինելու մշակույթին պետք է փոխարինվի համագործակցելու, օգնելու, կիսվելու, ամեն մեկի անհատականությունը, տեսակետը, ապրելակերպը հարգելու, օրենքի և իրավունքի առաջ պատկառելու մշակույթը։ Այդպես են մարդիկ դառնում ոչ թե ինչ-որ շինծու կանոնների ենթարկվող «լավ տղերք», այլ անհատներ, որոնք իրարից տարբերվում են ամեն ինչով՝ բացի քաղաքացի լինելուց։ Այլ կերպ պետությանը չի կայանում»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։



