Ինչպե՞ս կանխել երակների վարիկոզ լայնացումը
ЛАЙФBlog.1in.am-ը գրում է.
Կան մի քանի պարզ կանոններ, որոնց հետևելով կարելի է կանխել վարիկոզի զարգացումը:
Այսպես. ինչ են խորհուրդ տալիս մասնագետները.
- Ընդունել կոնտրաստ ցնցուղ. վաննայից կամ տաք ցնցուղից անմիջապես հետո մի քանի վայրկյան ոտքերը սառը ջրի մեջ պահել
- Արևածաղկի, կաղնու կեղևի և այլ բուժիչ բույսերի թուրմերի սառեցված խորանարդները քսել վտանգավոր մասերին
- Հարկավոր է զբաղվել կանոնավոր սպորտով. վարժանքներ, վազք, հեծանիվ, լող, քայլք, դահուկ
- Օգտակար է յոգան
- Անհրաժեշտ են մերսումներ, ինքնամերսումներ
- ·Կերակրացանկում հարկավոր է ավելացնել կանաչեղենը, մեղրը, բանջարեղենը, մրգերը:
Իսկ հիմա` թե ինչ չպետք է անել.
- Չպետք է չարաշահել տաք վաննաները, սաունաները, արևային պրոցեդուրաները
- Չպետք է հագնել չափազանց նեղ տաբատներ ու բարձրակրունկ կոշիկներ
- Չպետք է տարվել թենիսով, բոդիբիլդինգով, ծանր ատլետիկայով. սրանք բարձրացնում են երակային ճնշումը
- Չպետք է նստել` ոտքը ոտքի վրա դրված
- Պետք է հրաժարվել տապակած, կծու, աղի ուտելիքներից:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна




