Ընտրեք, թե որ խնձորը կուտեիք, եւ ձեր մասին հետաքրքիր մանրամասներ կիմանաք (լուսանկար)
ЛАЙФՊարզվում է՝ խնձորները մեր մսին շատ բան կարող են պատմել։ Համաձայն այս թեստի՝ կախված նրանից, թե լուսանկարում պատկերված որ խնձորը կուտեիք, կարելի է ձեր մասին հետաքրքիր մանրամասներ ներկայացնել։

Խնձոր №1
Դուք ուղիղ եւ ազնիվ մարդ եք։ Երբեք չեք փորձում խեղաթյուրել ճշմարտությունը, ինչպիսին էլ որ այն լինի։ Հետին մտքեր չունեք, չեք վախենում լինել այնպիսին, ինչպիսին կաք, դիմակներ չեք կրում եւ գուցե հենց դրանից է, որ հաճախ եք վերելքներ ու վայրէջքներ ունենում։ Դուք կարողանում եք երջանկանալ մանրուքներից, եւ ոչ մի բանի համար շատ չեք անհանգստանում։ Դուք սիրում եք ծառից նոր պոկած խնձորը։
Խնձոր №2
Դուք խաղացողի բնավորություն ունեք, լի եք էներգիայով։ Ձանձրույթը ձեր մահացու թշնամին է, դրա համար էլ ձեր կյանքը հետաքրքիր է, արկածներով լի։ Իսկ այդ արկածները ինքներդ եք փնտրում։ Ձեր խնձորը շոկոլադով եւ կարամելով է պատված։
Խնձոր №3
Դուք հետաքրքիր մարդ եք։ Ձեր շրջապատում նույնպես հենց այդպես են կարծում։ Սակայն դուք այդպես չեք մտածում։ Այն, ինչ կատարվում է ձեր կյանքում, հրապուրում է բոլորին։ Դուք համոզիչ եք, անգամ երբ չեք փորձում ինչ-որ բան ապացուցել։ Ձեր խնձորը տնական խնձորով կարկանդակի միջի խնձորն է, որը ջերմության ու քաղցր համ է թողնում բերանում։
Խնձոր №4
Ձեր կարեւորագույն հատկանիշը վստահել լինելն է։ Դուք հավասարակշռված եք, հանգիստ։ Դուք զուսպ եք, ամաչկոտ։ Դուք ավելի շատ լսում եք, քան խոսում։ Ձեզ հետ կարելի է ջրի ու հրի միջով անցնել՝ այնքան որ դուք վստահելի եք։ Ձեր սիրելի խնձորի տեսակը՝ խնձորի տաք կոմպոտն է։
Խնձոր №5
Ձեզ տեսնելիս առաջին տպավորությունը ուրախությունն է։ Դուք լիակատար կյանքով եք ապրում, ձեր կյանքն այնքան լեցուն է, որ ձեզ ադրենալին պետք չէ։ Դուք գնահատում եք ամեն օրվա համը, հոտն ու ձայները։ Դուք հաճույք եք ստանում ապրած ամեն վայրկյանից։ Ձեր սիրելի խնձորը՝ խնձորով ալադի՝ տաք վիճակում։
Խնձոր №6
Դուք սրամիտ եք եւ ուշադիր։ Դուք արագ աշխատող ուղեղ ունեք, լավ ռեակցիա։ Դուք շատ արագ եք մտածում ու գնահատում իրավիճակը։ Պահի թելադրանքով՝ կարող եք թե կենսախինդ ու շփվող լինել, թե քչախոս։ Սիրելի խնձորը՝ խնձորի լավ գինին։
Պատրաստեց Past.am-ը։



