Ереван, 09.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«10 պատճառ, թե ինչու եմ ես ատում Ամերիկան»․ հայտնի ճանապարհորդող բլոգեր Zyalt-ը՝ ԱՄՆ-ի մասին

ЛАЙФ

Blognews.am-ը գրում է.

Հայտնի ռուսաստանցի բլոգեր Zyalt-ը, ով հայտնի է նրանով, որ ճանաճարհորդական օրագրեր է վարում տարբեր երկրներից, որտեղ այցելում է, հերթական հոդվածն է հրապարակել, որտեղ նշել է 10 պատճառ, թե ինչու է նա ատում ԱՄՆ-ը։ Դրանք քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող պատճառներ են, որոնք ավելի շատ կապված են կենցաղի ու կենսամակարդակի հետ։ Ձեզ ենք ներկայացնում այդ հոդվածն ամբողջությամբ․

Դե ինչ, բավական էլ հիանալ աստղա-գծավորներով։ Ժամանակն է լվալ Ամերիկայի ոսկորները։ ԱՄՆ-ում ես հաճախ եմ լինում ու ամեն անգամ բախվում եմ դժվարությունների ու զրկանքների և ահա այն ամենի ցուցակը, ինչն ինձ նյարդայանցնում է Ամերիկայի կենցաղային պլանում։

1․ Թեյավճարներ

Թեյավճարների հարցում այստեղ բոլորն իրենց կորցրել են։ Նյու Յորքի ռեստորանում չեկում միանգամից առաջարկվում է 18-22 տոկոս թեյավճար թողնել։ ՈՐպեսզի ավելի համմար լինի, քեզ միանգամից հաշվարկում են թիվը։ Տաքսիում, եթե պլաստիկ քարտով ես վճարում, ևս կա ընտրության հնարավորություն, թե որքան գումար թողնես տաքսու վարորդին՝ 20, 25, թե՞ 30 տոկոս։ Թեյավճարներն աճում են տարեցտարի։ Ես դեռ հիշում եմ ժամանակները, երբ 12,5 տոկոս թեյավճար թողնելը նորմալ էր, հետո թիվը դարձավ 15 տոկոս, իսկ հիմա, 18 տոկոսից քիչ թեյավճար թողնելը համարվում է վիրավորական բան։

2․ Հարկեր

Ամերիկացիները երբեք չեն ներառում հարկերը՝ ապրանքի նոմինալ գնի մետ։ Այսինքն, եթե գնապիտակի վրա գրված է 50$, ապա դա նշանակում է, որ դրամակրկղում Ձեզանից գանձելու են 54, 53, կամ էլ 56 դոլար՝ կախված նահանգից։ Դու ինքդ պետք է հիշես, թե ինչ հարկեր են գործում տվյալ նահանգում։ Դա սարսափելի անհարմար է, քանի որ անհասկանալի է մնում ապրանքի ռեալ գինը։ Բացի դրանից, գործում են բազմաթիվ այլ հարկեր, որոնց մասին չեն խոսում ու գրում են մանր տառատեսակով։ Հաճախ, հարկերը զուգակցվում են ու կարող են լինել նահանգի, շրջանի, քաղաքի ու այլ հարկեր։

Ահա խնդրեմ, օրինակ՝ հյուրանոցներից մեկի համարում առկա ուտեստների մենյուն։ 2,5 դոլար Ձեզնից կգանձեն ուտելիքի առաքման համար, 20 տոկոս՝ ծառայությունների համար, ևս 8 տոկոս՝ վաճառքների հարկն է ու 10 տոկոս էլ կազմում է խմիչքների հարկը։ Հյուրանոցները սիրում են հավելավճարներ ներառել՝ բացատրելով դա տուրիստական հավաքներով, օդի հարկով ու ծառայությունների համար վճարով։

3․ Սուրճ

Ամերիկացիները ինչ որ աղբ են խմում սուրճի փոխարեն։ Յուրաքանչյուր հյուրանոցի սենյակներում առկա են սրճեփներ՝ ֆիլտր-փաթեթներով։ Էսպրեսսոյի հիմքով սուրճ գտնելը շատ բարդ է։ Նման կյանքի մի քանի օրից, Սթարբաքսի պես աղբանոցը կսկսի հրաշալի սրճարան է թվում, չնայած, որ նորմալ երկրներում Սթարբաքս կարելի է մտնել միայն հանուն անվճար զուգարանի ու ինտերնետի։ Ամերիկյան Սթարբաքսը հիփսթերների հաճելի սրճարանից, վեր է ածվել ֆասթֆուդի մթնոլորտով զզվելի բղկանոցի։ Ժամանակին Ձեզ ժպտացող հաճելի երիտասարդները բարի մյուս կողմում անհետացել են, իսկ նրանց փոխարինելու են եկել ճարպոտ բեղավոր գաստարբայտերներ՝ անլվա գլուխներով։

Ամերիկայում վատ սուրճը ազգային մշակույթի մաս է։ Ամերիկացիների պատվին այն անգամ անվանել են «ամերիկանո»։ Դրա առաջացման պոպուլյար վարկածներից կեը կայանում է հետևյալում․ ամերկացի զինվորները, որոնց տեղակայել էին Իտալիայում՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին, սկսեցին էսպերսսոն ջրով բացել։ Իտալացիներն այդ անվանում էին «ամերիկանո», իսկ իրենց համար մտածում էին․ «Ախր շատ բութ են։ Դա ավանակի մեզ է, այլ ոչ թե սուրճ, բայց դե խմեք, եթե հավանում եք»։

Ամերիկայում էսպրեսսոն տարածում սկսեց ստանալ միայն 80-ականներին, սակայն կաթիլային եփումն այստեղ ամենատարածվածն է մնում։ Ամերիկացիների համար մեկ է, թե ինչ որակի կլինի սուրճը, կարևորը որ լինի ու լինի շատ։ Նորմալ թեյ նույնպես չկա, ամենուրիք տաշեղներով լցված փաթեթներ են։

4․ Ուտելիք

Ահավոր կատաղացնում է սնունդ օգտագործելու ամերիկացիների մշակույթը, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։ Հսկայական չափաբաժիններ, որոնցում լցնում են ամեն ինչից ու շատ, ասես խոզի լափ տան։ Ամերիկայում դուք քեզ զգում ես ինտենսիվ սնուցման ռեժիմում գտնվող խոզ։ Եթե աղցան ես պատվիրում, քեզ մի դույլ են բերում, որի մեջ կտրտված բանջարեղեն է՝ սուսով ծածկված։ Փոքրիկ դեսերտներ գոյություն չունեն սկզբունքորեն։ Եթե ինչ որ բանի վրա կարելի է յուղ լցնել, ապա լցնում են։ Ուտեստների մեծամասնության հետ անվճար ապուր, կամ էլ աղցան է հասնում, ինչպես նաև մի 10 տեսակի խավարտ։ Մի խոսքով, անում են ամենը, որպեսզի մարդը հսկայական փոր ունենա։ Իհարկե, ոչ ոք չի ստիպում ուտել այդ ամենը, բայց դե ո՞վ կարող է իրենց զսպել։

Լավ ու առողջ սնունդ գտնելը շատ բարդ է։ Խանութներում դույլերով քիմիա են վաճառում, իսկ սովորական մթերքները խայտառակ գներ ունեն։

5․ Չիպերով քարտեր

Չնայած նրան, որ 2016 թվականն է, սովորական եվրոպական բանկային քարտով, որը չիպ ունի, միշտ չէ հնարավոր վճարումներ անել ԱՄՆ-ում։ Շատ խանութներում, ռեստորաններում ու բենզալցակայաններում չիպերով քարտերը պարզապես չեն ընդունվում։ Դա կարող է իսկական խնդիր դառնալ, եթե դուք կանխիկ գումար չունեք։

6․ Օդափոխիչներ

Շատ զբոսաշրջիկները ԱՄՆ-ից առաջին տպավորություն են ունենում, որ այնտեղ անտանելի ցուրտ է։ Այստեղ ցուրտ է ամառ, թե ձմեռ։ Եթե դուք հանկարց թռնեք ամերիկյան ավիաուղիներով, ապա չմոռանաք վերարկու հագնել, գլխարկ ու տաք կոշիկներ։ Կարևոր չէ, թե օրացույցի վրա տարվա ինչ եղանակ է, միևնույն է ինքնաթիռում լինելու է ցուրտ։ Սրճարաններում ու ռեստորաններում էլ օդափոխիչներն աշխատում են այնպես, որ հանպատրաստի մարդուն շատ դժվար կլինի գտնվել այդ վայրում։ Մեքենաներում էլ բնականաբար ամերիկացիները ամբողջ ուժով միացնում են մեքենաների օդափոխիչները։ Բացի դրանից, ԱՄՆ-ում շատ են սիրում հյուրանոցներում ու տներում պատուհանային օդափոխիչներ, որոնք սարսափելի աղմկոտ են ու անհնար է նորմալ քնել, երբ դրանք միացված են։

7․ Ցնցուղ

Ամերիկացիները տանել չեն կարողանում ռետինե խողովակներով ցնցուղները։ Գրեթե բոլոր ամերիկյան տներում ու հյուրանոցներում ցնցուղը մոնտաժված է պատի մեջ։ Իհարկե, լինում են բացառություններ, հատկապես, երբ ինտերիերի դիզայնով զբաղվում են եվրոպացիները, բայց դա հազվգայուտ է լինում։ Ամերիկացիները սովոր են ցնցուղի տակ երգել ու օճառվել, իսկ եթե չես ուզենում լվալ մազերդ, ապա կան հատուկ լոգարանային գլխարկներ։ Վերջ։ Ուզում ես միայն ոտքերդ, կամ էլ հետույքդ լվաս․․․ կներես, դու Եվրոպայում չես՝ կամ ամեն ինչ, կամ էլ ոչինչ։

8․ Լույսը հյուրանոցային համարում

Ցնցուղները միայն անհարմարությունը են հյուրանոցային համարներում։ Ամերիկացիները չեն սիրում սովորական անջատիչներ ու դու պրազապես չես կարողանում սենյակիդ լույսը մեկ անջատիով անջատել։ Ավելին, բոլոր լամպերն ու տորշերները առանձին անջատիչներ ունեն, այնպես որ, երբ դուք պառկում եք քնելու, պետք է վազել բոլոր սենյակներով ու առանձին-առանձին անջատել լամպերը։ Եվրոպայում վաղուց արդեն օգտագործում են մաստեր-կոճակ, որն ունիվերսալ է ու որը սեղմելով բոլոր լույսերը անջատվում են։

9․ Հանրային տրանսպորտ

Ամերիկայում զարմանալիորեն անհրապույր տեսքի հասարակական տրանսպորտ է գործում։ Ամերիկյան գնացքները կեղտոտ ու վախենալու են, ամերիկյան ավտոբուսներն անհրամար ու տձև են։ Ամերիկյան հասարակական տրանսպորտից օգտվելը տհաճ է։

10․ Մողոններ

Աշխարհոււմ մենակ  3 երկիր կա, որտեղ չեն օգտագործում չափման մետրիկ միավորները։ Այդ երկրներն են ԱՄՆ-ը, Լիբերիան ու Մյանման։ Վստահ եմ, որ Լիբերիան ու Մյանման դուք անգամ քարտեզի վրա չեք գտնի, այնպես որ, ԱՄՆ-ը միակ խոշոր երկիրն է աշխարհում, որը շարունակում է ընդվզել առող տրամաբանության դեմ։ Դյույմեր, մղոններ, ֆուտեր, Ֆարենհեյտի աստիճաններ․․․ ժամանակակցի տեխնիկայի շնորհիվ, դա այլևս խնդիր չէ, բայց միևնուն է՝ հուներից հանում է։

Ի սկզբանե, մետրիկ համակարգն ընդունելու հարցում ԱՄՆ-ին խանգարեցին բավականին սառը հարաբերությունները այդ համակարգը ներմուծած երկրի՝ Ֆրանսիայի հետ։ Հիմա դա անելը բավականին ծախսատար է տնտեսության պարագայում, քանի որ այդ դեպքում ստիպված են լինելու վերապատրաստել երկրի ողջ տեխնիկական դոկումենտացիան։ Օրինակ՝ NASA տեխնիկական գծագրերը վերապատրաստելու համար կպահանջվի 370 միլիոն դոլար, որը հավասար է մեկ տիեզերական թռիչքի բյուջեի կեսին։

Եթե ճշգրիտ լինենք, ապա ԱՄՆ-ում բազմաթիվ օրենսդրական ակտեր կան, որոնք հաստատում են մետրիկ համակարգի կիրառությունը, բայց դրանք ավելի շատ ռեկոմենդացիոն բնույթ են, քան պարտադիր։ Ուստօ շարունակում են օգտագործել սովորական ֆուտերն ու ֆունտերը և հասարակ ամերիկացիները շատ համառ են այս հարցում։

В Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мира