«Դասական հայ տղամարդու կերպարից դուրս ես...». Սարգիս և Մանո Գրիգորյանների գեղեցիկ սիրո պատմությունը. լուսանկարներ
ЛАЙФԲազմաթիվ հեռուստասերիալներում ու ֆիլմերում նկարահանված դերասան, ում համար կյանքը մեկ րոպեում փոխվեց, երբ հանդիպեց իր կնոջը` դերասան ու պարուսույց Մանո Գրիգորյանին:

Սկզբում նրանք ընկերներ էին, այնուհետև սիրո խոստովանություն լսելուց հետո, նրանց միջև կարծես ինչ-որ բան փոխվեց, սառեց...


«Իմ համար շատ դժվար էր մտերիմ ընկերոջից անցում կատարել ավելի ուրիշ մակարդակի հարթություն: Ես երբեք չէի պատկերացնի, որ նա ինձ կսիրի ու մի օր ինձ սիրո խոստովանություն կանի: Չեմ ցանկացել նման բան այն ժամանակ, քանի որ նա ինձ համար շատ կարևոր ու թանկ մարդ էր: Նման ընկեր ես չէի ցանկանում կորցնել»:

Սակայն նրանց հանդիպումը եղավ ու նրանք սկսեցին շփվել: Հաճախակի հանդիպումները նրանց էլ ավելի մտերմացրեցին նրանց, և եկավ ժամանակահատված, երբ արդեն առանց իրար չէին կարողանում ապրել:


«Երբեք չէի պատկերացնի, որ կամուսնանամ Մանոjի հետ: Բայց ուզում եմ նշել, որ մինչև Մանոն իմ կյանքը շատ մռայլ էր, սակայն նրա հայտնվելուց հետո ես զգացի կատարյալ երջանկության համը: Նա ինձ հասկանում է ամեն հարցում ու օգնում է ամեն խնդրում»:

Սարգիս Գրիգորյանը երկրորդ անգամ է ամուսնացել: Նա իր առաջին կնոջից ունի աղջիկ, ով բավական մտերիմ է Սարգսի ընտանիքի հետ: Նարեն արդեն դպրոցական երեխա է:



«Իմ համար երբեք չի եղել այն մտավախությունը, որ ես կլինեմ երկրորդը: Նման բան չի եղել ու չի էլ լինի: Ոնենալով երկու անգամ ամուսնացած ամուսին՝ դա դեռ չի նշանակում, որ ես երկրորդն եմ»:
Նշենք նաև այն, որ դերասաններն ունեն երկու հրաշք բալիկ` Էվան ու Յանան:











Պատրաստեց Past.am-ը:



