Ինչպես պատրաստել մրջնաբույն. բաղադրատոմս (տեսանյութ)
ЛАЙФԲաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 2 հատ
- կարագ - 200գր
- շաքարի փոշի - 1ճ/գդ
- փխրեցուցիչ - 1/2թ/գդ
- ալյուր - 500գր
- Ինչպես նաև՝
- խտացրած կաթ եփված - 1 բանկա
- շոկոլադ կաթնային - 50գր
Պատրաստման եղանակ
- Փափկած կարագը հարել շաքարի փոշու հետ, ավելացնել ձուն և շարունակել հարել:

- Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ, ապա ավելացնել ձվային զանգվածին և հունցել փափուկ խմոր: Շատ կարևոր է. որ խմորը հունցեք շատ արագ և չափից ավել չտրորեք այն, որպեսզի ստանաք նուրբ և փխրուն: Հակատակ դեպքում խմորը կդառնա պինդ և ձգվող:

- Խմորը կլորացնելով վերածել գնդի, փաթաթել ցելոֆանով և տեղափոխել սառնարան 30-40 րոպեով:

- Պատրաստի խմորը անցկացնել մսաղացով՝ ստանալով երկար պարաններ, ապա հավասարաչափ փռել դրանք պերգամենտային թղթով պատված տապակի վրա:

- Թխել ջեռոցում 20-25 րոպե 200 աստիճանում մինչև նուրբ ոսկեգույն երանգի առաջացումը:

- Թողնել թխվածքը սառչի, ապա տեղադրել մեծ ամանի մեջ և ձեռքերով խառնելով վերածել փշրանքի: Վրան լցնել եփված խտացրած կաթը և լավ խառնել:

- Ստացված զանգվածից 1-ական ճ/գդ լցնել կեքսերի համար նախատեսված թղթե ձևամաների մեջ, վրան տարածել մի քիչ հալեցրած շոկոլադ և մատուցել:


Երևի չկա մեկը, ով չի սիրում մրջնաբույն փոքր ժամանակից Օգտվեք մրջնաբույն պատրաստելու այս բաղադրատոմսից և հիացրեք Ձեր սիրելիներին այս նրբաճաշակ և համեղ թխվածքով:
1
«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»
2
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
3
Почему власти «паникуют»? «Паст»
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
А к Вагаршаку Арутюняну у правоохранительных органов нет вопросов? «Паст»



