Երբեք մազակալը դաստակին մի քնեք․ այն կարող է արյան վարակում առաջացնել
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Շատ կանայք մազակալները դաստակին կրելու սովորություն ունեն։ Չնայած այս սովորությունը կարող է անվնաս թվալ, այն իրականում կարող է լինել մահացու։
Օդրի Կոպը կիսվել է իր պատմությամբ, երբ մի գիշեր գնացել է քնելու՝ մազակալը դաստակին։ Հաջորդ առավոտյան արթնացել է դաստակի տարօրինակ ուռածությամբ, որից այնուհետ սկսվել է վարակ։
Նրան անմիջապես վիրահատության են ենթարկել, որպեսզի կանխեն սեպսիսը․ արյան վարակում, որն առաջանում է թարախային բորբոքման տեղային օջախից արյան հունի, ավշային ուղիների այնտեղից հիվանդի բոլոր հյուսվածքների և օրգանների մեջ թարախածին մանրէների տարածման հետևանքով։
Այս դեպքից հետո կինը ֆեյսբուքում զգուշացրել է մարդկանց, որ մազակալը կարող է խնդիրներ առաջացնել և դառնալ արյան վարակի առաջացման պառճառ։
Բժիշկները խորհուրդ են տալիս մազակալները պարբերաբար լվանալ։ Եթե անգամ չեք կարող հրաժարվել մազակալը դաստակին դնելու սովորությունից, ապա գոնե այն կրեք կարճ ժամանակով, բայց և երբեք մի քնեք այն դաստակին։



