«Չորրորդ իշխանություն». Կարո՞ղ է արդյոք ընտրակեղծարարության մեջ մեղավոր ճանաչված անձնավորությունը շարունակել աշխատել մանկապարտեզի տնօրենի պաշտոնում
ОБЩЕСТВО«Երեկ Նոր Նորքի դատարանը ընտրակեղծարարության մեջ մեղավոր է ճանաչել Ավանի թիվ 56 մանկապարտեզի տնօրեն Կարինե ստեփանյանին։ Ինչպես մնացած դեպքերում՝ այս անգամ ևս մանկապարտեզի տնօրենը ստացել է հնարավոր ամենամեղմ պատիժը՝ տուգանք 500 հազար դրամի չափով։
Այս պատմության մեջ մեզ հետաքրքրում է հարցր՝ կարո՞ղ է արդյոք դատարանի վճռով դատապարտված անձնավորությունը շարունակել աշխատել կրթական համակարգում, այն էլ բավականին բարձր ստատուսով՝ մանկապարտեզի տնօրեն։
Մեր այս հարցի պատասխանը գտնելու համար ուսումնասիրեցինք ՀՀ Հանրակրթության մասին օրենքը:
Դատելով կարգից և համադրելով կոնկրնտ Կարինն Ստեփանյանի դատվածության փաստը՝ կարող ենք պնդել, որ սույն տիկինը այլևս չի կարող աշխատել որպնս մանկապարտեզի տնօրեն։ Այսօրվա դրությամբ նրա վրայից դատվածությունը հանված կամ մարված չէ։ Բացի այս էլ նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար։ Դատարանում նա ընդունել է մեղադրանքը՝ առանց հայտարարելու, որ դիտավորությամբ չի կեղծևլ ուրիշի ձայնը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



