Ինչպես ճիշտ լվանալ пуховик-ները
ЛАЙФԱյս իրերը հաճախ վախենում են լվանալ լվացքի մեքենայով՝ վախենալով փչացնել դրանք։ Աա մի քանի օգտակար խորհուրդներ։ Սակայն հիշեք, որ նախքան այս խորհուրդները պետք է համոզվել, որ դրանց պիտակի վրա գրված չէ՝ միայն չոր քիմմաքրում։ Նախքան լվանալը հանեք դրանց մորթին՝ եթե կա, քաշեք շղթան, կապեք կոճակները, եւ մի մոռացեք գրպանների պարունակությունը ստուգել։
ԵԹե վրան հետքեր կան, դրանց վրա լաքահանիչ միջոցներ լցրեք։ Նախապես օձիքը, թեւքերն ու գրպանները փափուկ սպունգով մաքրեք։ Լվացքի մեքենայի վրա հատուկ ռեժիմ ընտրեք, առանձնահատուկ շորերի համար։ Եթե չկա, 30 աստիճանի եւ րոպեում 600 շրջանի քամելու վրա դրեք մեքենայի կարգավորումները։
Լվացքի փոշու փոխարեն գնեք пуховик-ների մաքրման համար նյութեր, դրանք այժմ շուկայում տարածված են։ Եթե չգտաք, լվացքի փոշու փոխարեն լվացքի գել օգտագործեք։ пуховик-ի հետ միասին լվացքի մեքենայում դրեք 5 թենիսի գնդակ, եթե տանը չունեք, գուլպաներից գնդակներ սարքեք ու դրանք օգտագործեք։
Լվանալուց հետո հավելյալ ցայելու ռեժիմ միացրեք՝ մաքրող նյութերն ամբողջովին վրայից հանելու համար։ Հանեք, կախեք կախիչից ու էդպես թողեք՝ չորանա։ Ընթացքում ժամանակ առ ժամանակ ձեռքերով ուղղեք՝ գնդեր չառաջանալու համար։
Պատրաստեց Past.am-ը:



