Փորձել է քննիչին կաշառել
ОБЩЕСТВОԵրեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում Արարատի մարզի Արեւաբույր համայնքի բնակիչ 40-ամյա Գագիկ Գրիգորյանի կողմից կաշառք առաջարկելու փաստով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Գագիկ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի՝ վերջինս Հատուկ քննչական ծառայության քննիչ Մխիթար Տիգրանյանին փորձել է խոշոր գումարի չափով կաշառք տալ: Նա՝ իր օգտին գործողություն կատարելու դիմաց քննիչին հազար ամերիկյան դոլար է առաջարկել:
Նախկինում դատված Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի երկրորդ մասով: Այս պահին կաշառք առաջարկելու անհաջող փորձ կատարած Գրիգորյանը ստորագրությամբ բաց է թողնված:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



