10 անհավանական ճշմարտություն երգիչ Էրիկից․ լուսանկարներ
ФОТО
Բնակավայրը` Երևան:
Ռոմանտիկ կարգավիճակը` խենթացած
1. Կար մի պահ, երբ դժվարանում էի ասել, թե որ կինը կարող է գրավել իմ ուշադրությունը. ինձ տարբեր տեսակի կանայք էին գրավում, և ես չէի կարողանում կողմնորոշվել: Բայց հետո հասկացա՝ ինձ գրավում են համեստ ու խելացի կանայք: Կնոջ ինտելեկտն ինձ համար շատ կարևոր է:
2. Մարդը միշտ պետք է սովորի: Միշտ փորձել եմ այնպիսի ընկեր ընտրել, ով ինձանից խելացի է, որպեսզի նրանից սովորելու բան ունենամ: Կնոջից նույնպես տղամարդը սովորելու բան ունի: Եվ եղել են աղջիկներ, որոնց հետ շփվելուց հետո ես սկսել եմ այլ կերպ մտածել:
3. Պարտադիր չէ, որ կինը շատ գեղեցիկ լինի: Նա պարզապես պետք է կարողանա իրեն ճիշտ մատուցել: Եվ շատ կարևոր է կնոջ պահվածքը. ինքնավստահ կինը սարսափելի սեքսուալ է:
4. Կին-տղամարդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն հարգանքի և սիրո վրա: Սերն առանց հարգանքի գոյություն չունի. սերը գալիս ու գնում է:
5. Տանել չեմ կարողանում ցուցամոլ ու հանդուգն աղջիկներին, որոնք միանգամից փորձում են տպավորություն գործել: Խելացի կինը երբեք ոչինչ ի ցույց չի դնում. դա դրսևորվում է նրա արարքներով: Տղամարդու կողքին կինը պետք է լինի զուսպ. գուցե իմ մեջ խոսում է հայ տղամարդը, բայց սա է ինձ համար ընդունելի մոդելը:
6. Միակողմանի ոչինչ չի լինում այս կյանքում. հարաբերություններում նախաձեռնությունը պետք է բխի թե՛ կնոջից և թե՛ տղամարդուց: Մեզ մոտ դա այնքան էլ ընդունելի չէ` հաշվի առնելով մեր ավանդույթները: Մեր երիտասարդները կարծես փոքրիկ «պապիկներ» լինեն: Ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է հավասար լինի...
7. Հարաբերություններ սկսելիս տղամարդը միշտ մտածում է` արդյոք ես պատրաստ եմ դրան: Ոչ հոգեպես. հոգեպես տղամարդիկ գրեթե միշտ պատրաստ են... Լուրջ հարաբերություններն ի վերջո հանգեցնում են ընտանիքի, իսկ դա պատասխանատվություն է նաև ֆինանսական առումով: Բանականությունն ու զգացմունքը պետք է քայլեն կողք կողքի: Միայն զգացմունքով առաջնորդվել չի կարելի:
8. Գեղեցիկ օտարազգի աղջիկների շատ եմ հանդիպել, սակայն նրանք իմ մեջ որևէ զգացողություն չեն արթնացնում: Մեր աղջիկներն ավելի կրքոտ են: Նրանք այն տեսակն են, որոնց մեջ տղամարդը մայր է տեսնում: Եվ մեր աղջիկներին սազում է մայր լինելը:
9. Տղամարդը միշտ ցանկանում է, որ իր մասին հոգ տանեն: Գուցե արտաքուստ մերժում է հոգատարության դրսևորումները, սակայն հոգու խորքում միշտ ունի դրա կարիքը: Ես երբեք չեմ բարձրաձայնում, բայց սիրում եմ, երբ իմ մասին հոգ են տանում:
10. Չեմ ընդունում, երբ տղամարդիկ հենց այնպես, առանց պատասխանատվության ֆլիրտ են անում: Երբեք այդպես չեմ վարվում. եթե իմ կյանքում կա որևէ մեկը, ուրեմն` վերջ: Ես միասեր եմ...
Աղբյուրը՝ Cosmo.am




















































