Շատ արագ պետք է իրավական լուծում տրվի Գասպարիի հարցին. Հովհաննես Սահակյան
ПОЛИТИКАԱրդեն տեղեկացրել էինք, որ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ստորագրահավաք է սկսել Ազգային Ժողովում` ի պաշտպանություն Վարդգես Գասպարիի:
Հիշեցնենք, որ Գասպարին կալանավորվել է փետրվարի 19-ին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ: Պատգամավոր Թևան Պողոսյանն էլ հայտարարեց, որ իրենք էլ իրենց հերթին են ստորագրահավաք կազմակերպել՝ Վարդգես Գասպարիին ազատ արձակելու երաշխավորագիր պատրաստելու համար:
Past.am-ի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց. «Արդեն գործընթաց կա: Մենք լրատվականներից տեղեկացանք, որ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություն հիման վրա ՀՀ դատախազությունը համապատասխան գործընթաց սկսել է: Կարծում եմ՝ իրավական հարթության մեջ լուծում կտրվի խնդրին»:
Անդրադառնալով ստորագրահավաքին՝ Սահակյանը նշեց. «Մենք տեսանք, որ ԱԺ-ում տարբեր մարդիկ տարբեր ուղղություններով ստորարահավաք են անում: Շատ արագ պետք է իրավական լուծում տրվի»:
Լևոն Փանոսյան



