Սեյրանն Օհանյանն ընդունել է միջազգային մրցույթում հաղթած մոնթեականներին
ОБЩЕСТВОՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 25-ին ընդունել է ՌԴ Պերմ քաղաքում փետրվարի 12-ից 21-ը անցկացված «Պատանի հայրենասերներ» միջազգային 14-րդ հավաքի թիմային հաշվարկով գլխավոր մրցանակակիրներին` ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաներին: Կրթօջախի սաներն արդեն երրորդ անգամն են լավագույնը ճանաչվում միջազգային այս մրցույթ-հավաքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով վարժարանի ղեկավարությանն ու շնորհավորելով մոնթեականներին փայլուն հաղթանակի կապակցությամբ՝ Սեյրան Օհանյանը նկատել է, որ մրցույթին մասնակցող 42 հավաքականների շարքում լավագույնի կոչմանն արժանանալը վկայում է կրթահամալիրում առկա ուսուցման բարձր որակի և ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետության մասին: Պաշտպ անական գերատեսչության ղեկավարը միաժամանակ կարևորել և արժևորել է վարժարանի ղեկավար կազմի և ուսուցչական կոլեկտիվի դերակատարությունը հաղթանակի կռման գործում, նշել է, որ մրցանակային առաջին տեղը արդյունք է նաև նրանց կողմից ցուցաբերած հետևողական և բարեխիղճ աշխատանքի:
Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով ազգային բանակի և մասնավորապես ՀՀ ՊՆ ենթակայությամբ գործող կրթական հաստատության վարկանիշի բարձրացման գործում ներդրած ավանդի համար՝ Սեյրան Օհանյանը մոնթեականներին խրախուսել է արժեքավոր նվերներով:



