Քաղաքացին պետք է տեսնի և զգա, որ մենք իր կողքին ենք. Երևանի քաղաքապետ
ОБЩЕСТВОԵրևանիքաղաքապետ Տարոն Մարգարյաննաշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի իրավաբանական վարչության աշխատակիցների հետ` վարչո ւթյան նախորդ տարվա աշխատանքն ու մոտեցումներն ամփոփելու, ինչպես նաև վարչության ընթացիկ խնդիրներին և առաջիկա անելիքներին ծանոթանալու համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված արձանագրություններին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ պետք է բացառվի ոչ իրավաչափ արձանագրությունների կազմումը:«Վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները պետք է լինեն հիմնավորված ևգրագետ: Սա մասնագիտական պահանջ է, որը իրավաբանական վարչության աշխատակցի ամենաառաջնայինպարտականությունն է»,- ընդգծել է քաղաքապետն ու հանձնարարել մշտական հսկողության տակ պահել այս պահանջը:
Առանձնակի կարևորելով բնակիչների հետ մշտական կապի ապահովումը՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ավելի ճշգրիտ աշխատանք տանել քաղաքապետարան դիմած քաղաքացիների հետ և աջակցել իրավական հարթությունում: Քաղաքապետը կարևորել է նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների հետ մշտական համագործակցված աշխատանքը՝ հատկանշելով փորձի փոխանակումն ու մոտեցումների հստակ ներկայացումը:
«Իրավաբանական վարչությունը դեռևս անելիքներ ունի: Հատկապես ֆիզիկական անձանց հետ կապվածդեպքերում հանգամանորեն ուսումնասիրե՛ք ամեն մի մանրուք: Մենք չպետք է անհարկի ավելացնենք մերհամաքաղաքացիների բեռը: Քաղաքացին պետք է տեսնի և զգա, որ մենք իր կողքին ենք»,- ասել է քաղաքապետը:
Գոհունակություն հայտնելով 2015թ. ընթացքում վարչության կատարած աշխատանքներից` քաղաքապետը, այնուամենայնիվ, հորդորել է վարչությանն ավելի պատասխանատու և բծախնդիր լինել այլ կառույցների հետ աշխատանքներում, իրավական հարցերում և վարույթներում: Նա նաև անդրադարձել է վարչական արձանագրությունների ու վարույթների գործընթացներին:



