Տղամարդկանց մի քանի հատկանիշ, որոնք դուր են գալիս կանանց
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Կանանց գրավում են «վատ» հատկանիշներով տղամարդիկ` նարցիսիզմ, մաքիվելիզմ ու պսիխոպատիա: Այդ մասին հայտնում են լեհ, բրիտանացի ու ֆինն գիտնականները:
Հետազոտության ընթացքում գիտնականները շուրջ 2370 կանանց շրջանում հարցում են անցկացրել, ովքեր երկու տղամարդու լուսանկարներից մեկին պետք է ընտրեին:
Գիտնականները ասում են, որ նարցիսիզմը իր մեջ ներառում է գոռոզություն ու ինքնասիրահարվածություն:
Մաքիվելիզմին հատկանշական են ցինիզմը, միայն սեփական շահերին ուշադրություն դարձնելը ու մանիպուլյացիան:
Պսիխոպատիան ներառում է ասոցիալ վարք, իմպուլսիվություն ու անգթություն:
Հոգեբանները նաև նշել են արտաքին գրավչության մի քանի հատկանիշ՝ ամուր կազմվածք ու դեմքի խոշոր դիմագծեր: Կանայք հենց այսպիսի տղամարդկանց են նախընտրում, քանի որ բնազդորեն նրա մեջ տեսնում են ուժեղ և խելացի տղամարդու:
Այսպիսի տղամարդիկ հաճախակի են ունենում վերը թվարկված հատկությունները: Չնայած դրան, հոգեբանները ասում են, որ կանանց ձգտումը դեպի այդպիսի տղամարդիկ լիարժեք սեր չէ, և չի կարող առողջ ամուսնության բերել:



