Սիրիական բանակն ազատագրել է Համա-Հալեպ ռազմավարական ճանապարհի վրա գտնվող Խանասիր քաղաքը
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական բանակի մարտիկները եւ աշխարհազորայինների ջոկատները վերականգնել են հսկողությունը Խանասիր քաղաքի նկատմամբ, որը գտնվում Է Համա-Հալեպ ռազմավարական ճանապարհի վրա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՍԱՆԱ լրատվական գործակալությանը, քաղաքի ազատագրման գործողություն ը տեւել Է 48 ժամ: Կառավարական ուժերն այնտեղից դուրս են մղել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին եւ նրանց կողմում կռվող «Ջունդ ալ Աքսա» ծայրահեղական խմբավորման մարտիկներին:
Խանասարից ձգվող ճանապարհն անցնում Է Ատրայով եւ Սալմիայով, այն անվանում են «կյանքի ճանապարհ»: Դրանով Է իրականացվում Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի՝ Հալեպի (Դամասկոսից 360 կիլոմետր հեռավորության վրա) մատակարարումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



