«Նա երևույթ է իրենով...». Ավետ Բարսեղյանը` իր և իր կնոջ պատկերացրած ընտանեկան մոդելը կառուցելու մասին
ЛАЙФ
Նրան սիրում են բոլորը, նրանով հիանում են շատերը, նրա խոսքն ու միտքը սահմաններ չի ճանաչում: Արդեն քանի տարի հեռուստատեսությունում նա իր ուրույն տեղն ունի: Նա կարողանում է կպչնել մարդու ամենանուրբ լարերին` ստիպելով ժպտալ, ծիծաղել, զգալ խոսքի միջոցով: Վստահորեն կարող ենք ասել, որ Ավետ Բարսեղյանն այն եզակի հաղորդավարներից է, որ անկրկնելի է ոչ միայն իր գործում, այլ նաև` իր ոճում:
Վերջերս պարզ դարձավ, որ ամուրիների շարքը լքեց նաև Ավետ Բարսեղյանը: Մենք արդեն անդրադարձել ենք, թե ով է նրա սիրելին, իսկ ահա այսօր կներկայացնենք որոշ մանրամասներ, թե ինչպես են նրանք ամուսնացել և ինչպես հաղորդավարի սիրելին` Անին, եկավ ու գերեց «բոլոր ժամանակների սրտակերին»:
«Ամեն ինչ շատ արագ ստացվեց: Ամուսնությունը կատարվել է Պրահայում, ինձ համար թերևս ամենագեղեցիկ քաղաքներից մեկում»:
Բոլորին էր հետաքրքրում, թե ով է լինելու Ավետ Բարսեղյանի ընտրյալը, ինչպես է նա գրավելու Ավետի ստեղծագործական, նուրբ հոգին: Asekose.am CV հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ հաղորդավարը նշել է.
«Պարզապես իր լինելիությամբ, այնպիսին ինչպիսին կա` Բիո-օրգանիկ լինելիությամբ, իր ներդաշնակությամբ իր հետ ու իր շրջակա միջավայրի հետ: Նա երևույթ է իրենով, որ կարողացել է ինձ հասկանալ` իմ մեջ խաղաղությունը չքանդելու փորձեր չանելով ու իմ տեսակը լիովին ընդունելով»:
Կորցնելով իր հայրիկին բավական վաղ տարիքում` այսօր հաղորդավարի ամենանվիրական երազանքն է հայր դառնալ.
«Բալիկիս առկայությունը կլրացնի այն բացը, որը ես ունեմ: Ամեն ինչ կանեմ, որ ընտանիքի այն մոդելը, որը ես եմ պատկերացրել, կատարյալ լինի»:
Պատրաստեց Past.am-ը:




















































