Մովսես Երեմյանը մեկնաբանել է իր ամուսնության լուրը
ЛАЙФ
Life.panorama.am-ը գրում է.
Վերջին օրերին համացանցն իրար է խառնել դերասան Մովսես Երեմյանի եւ իր ամերիկաբնակ հարսնացուի լուսանկարը, որը դիտելիս պարզ է դառնում, որ անցյալ տարվա նոյեմբերին նշանադրված զույգն արդեն իրենց միությունն ամրագրել է Զագս-ում: Դերասանն իր հրապարակած լուսանկարը մակագրել է «Ավարտված սկիզբ» վերնագրով՝ ակնարկելով, որ կյանքի նոր փուլ է թեւակոխել:
Life.panorama.am-ը երջանիկ փեսացուից հետաքրքրվել է մինչ հարսանեկան արարողությունը հարաբերությունները փաստաթղթերով ամրագրելու պատճառների եւ առաջիկայում սպասվելիք պսակադրության մասին:
«Թույլ տվեք այս պահին ոչ մի մեկնաբանություն չտալ տարածված լուսանկարի վերաբերյալ: Խոստանում եմ Ձեզ հրավիրել մեր հարսանիքին եւ հենց այդ ժամանակ էլ մանրամասն պատմել ամեն ինչի մասին, իսկ այս պահին կհրաժարվեմ խոսել»,- նշեց ցանկալի փեսացուների շարքն արդեն լքած Մովսես Երեմյանն ու հավելեց, որ իր եւ Աննայի հարսանեկան արարողությունը կկայանա ապրիլ ամսին:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան




















































