«Սիրուշոն իմ կյանքում հանդիպած ամենահետաքրքիր մարդկանցից մեկն է...». Հրաչյա Հարությունյանն` անձնական երջանության մասին
ЛАЙФՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանին թերևս բոլորս գիտենք: Անահատականություն, ով իր թե՛ տեսակով, թե՛ իր դերասանական հմտություններով ու կարողություններով տարբերվում է շատ ու շատ դերասաններից:

Լինելով թատրոնի մարդ` նա գրեթե չի նկարահանվում գեղարվեստական ֆիլմերում և չի երևում հեռուստաէկրաններին: Նրա մասնակցությամբ նկարահանված վերջին գեղարվեստական ֆիլմը եղել է «Խաչագողի հիշատակարանը», իսկ վերջին սերիալը` «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Կոտրված սրտեր»-ը:


Բոլորս էլ գիտենք, որ Հրաչյա Հարությունյանը երգչուհի Սյուզան Մարգարյանի ամուսինն է և Սիրուշոյի հայրը:

Խոսելով իր իսկ ստեղծագործական ու ընտանեկան կյանքի, ինչպես նաև` դստեր կատարած աշխատանքի մասին` դերասանը միշտ հիացմունքով է արտահայտվում` համարելով, որ այս կյանքում մարդու ամենամեծ ձեռքբերումն ընտանեկան երջանկությունն ու խաղաղությունն է:

«Սիրուշոյի կատարած աշխատանքով ես հպարտանացել եմ նրա դեռ մանուկ հասակից: Սիրուշոն իմ կյանքում հանդիպած ամենահետաքրքիր մարդկանցից մեկն է: Երբ ինձ ասում են Սիրուշոյի հայրն է, դա ինձ համար երջանկություն է ուղղակի»:














Պատրաստեց Past.am-ը:



