Ինքնաթիռներում կարգելվի լիթիումային մարտկոցների տեղափոխումը․ ինչ է պետք իմանալ
ОБЩЕСТВОԱպրիլի մեկից Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը կարգելի լիթիում-իոնային մարտկոցների տեղափոխումը ինքնաթիռների ուղեբեռներում։ Նման բեռերի տեղափոխումը կիրականացվի միայն բեռնատար ինքնաթիռներով։ Այս որոշումը բացատրվում է նրանով, որ նման մարտկոցները կարող են ինքնահրկիզվել, սա արվում է ուղեւորների անվտանգության համար։
Խնդիրն այն է, որ լիթիում-իոնային մարտկոցները որոշակի պայմաններում կարող են ինքնահրկիզվել կամ անգամ պայթել։ Դա կարող է տեղի ունենալ անգամ աննշան տեխնիկական խնդիրների դեպքում։

Հենց նմանատիպ մարտկոցների հրդեհման հետեւանքով 2006-ին 3 բեռնատար ինքնաթիռ է կործանվել, 4 օդաչու մահացել է։ Այս արգելքը չի նշանակում, որ այլեւս ուղեւորները չեն կարողանա հեռախոս կամ նոթբուքեր տեղափոխել ինքնաթիռով։ Նրանք իրենց գաջեթները՝ լիթիում-իոնային մարտկոցներով կկարողանան տեղափոխել միմիայն ձեռքի ուղեբեռում։ Նրանք իրենց հետ կվերցնեն դրանք։ Այս արգելքը կգործի այնքան ժամանակ, մինչեւ մարտկոցների համար հրդեհակայուն տուփեր չստեղծեն, ինչը նախատեսվում է միայն 2018-ին։
Պատրաստեց Past.am-ը:



