Որքանո՞վ եք դուք կանացի
ЛАЙФ1. Ձեր կարծիքով տղամարդիկ…
ա. Ավելի հեշտ են շփման հարցում 1
բ. Ավելի լավն են, քան կանայք 2
գ. Դժվար է դասակարգել 3
2. Դուք կգերադասեիք, որ ձեր ապագա ամուսինը…
ա. Պաշտեր ձեզ 1
բ. Պաշտպաներ ձեզ 2
գ.Վարվեր ձեզ հետ ինչպես հավասարը հավասարի հետ 3
3. Բարի փերին կարող է կատարել ձեր ցանկություններից մեկը. դուք կցանկանայիք…
ա. Դառնալ միլիոնատիրոջ կին 2
բ. Հաջողակ բիզնես լեդի 3
գ. Մնալ այնպիսին, ինչպիսին կաս 1
4. Դուք այդպես եք հագնվում, որովհետև…
ա. Ուզում եք գրավել տղամարդկանց 1
բ. Հիացմունք առաջացնել այլ կանանց մոտ 2
գ. Ձեզ այդպես հարմար է 3
5. Ձեր ծննդյան օրը դուք կցանկանայիք ստանալ…
ա. Համակարգիչ 3
բ. Միկրոալիքային վառարան 2
գ. Վերարկու 1
6. Որպես կանոն Դուք քնում եք…
ա. Պիժամայով 2
բ. Գիշերային վերնաշապիկով 3
գ. Մերկ 1
7. Դուք կարծում եք, որ սիրով զբաղվելը…
ա. Ավելի շատ հաճույք է պատճառում տղամարդկանց, քան կանանց 1
բ. Հավասարաչափ հաճելի է երկուսի համար էլ 3
գ. Ուղեղս չեմ ծանրաբեռնում դրա մասին մտածելով 2
8. Եթե իմանաք, որ Ձեր սիրելին դավաճանում է ձեզ…
ա. Ձեր սիրտը կկոտրվի 3
բ. Դուք անտարբեր կձևանանք և կթողնեք՝ ամեն ինչ իր հունով գնա 2
գ. Դուք ահավոր կխանդեք 1
9. Ըստ ձեզ՝ ինչն է ավելի կարևոր լավ ու ամուր հարաբերություններ ստեղծելու համար…
ա. Սեռական համատեղելիությունը 1
բ. Փոխադարձ հարգանքը 2
գ. Սերն ու հասկացվածությունը 3
10. Ըստ ձեզ՝ ինչպե՞ս պետք է բաշխվեն պարտականություններն ընտանիքում: Ո՞վ պետք է վճարի բնակարանի և կոմունալ ծախսերի համար.
ա. Տղամարդը 2
բ. Կինը 1
գ. Միասին 3
11. Ո՞վ է պատասխանատու երեխաների դաստիարակության համար.
ա. Տղամարդը 3
բ. Կինը 2
գ. Միասին 1
12. Ո՞վ պետք է պլանավորի հանգիստը.
ա. Տղամարդը 2
բ. Կինը 1
գ. Միասին 3
13. Ո՞վ է պատասխանատու տան կարգ ու կանոնի համար.
ա. Տղամարդը 3
բ. Կինը 2
գ. Միասին 1
14. Ո՞վ է պատասխանատու տան դեկորատիվ զարդարանքների համար.
ա. Տղամարդը 1
բ. Կինը 2
գ. Միասին 3
Արդյունքները
14-22 միավոր
Դուք կին եք, ով աշխատում է երբեք չկորցնել իր անհատականությունը, բայց միևնույն ժամանակ մնում է կանացի: Դուք սեքսուալ եք, ագրեսիվ չեք, Դուք միշտ գիտեք՝ ինչ է պետք տղամարդկանց, բայց նաև չեք ցածրանում նրանց առաջ: Դուք հիացնում եք բնատուր կանացիությամբ և լրացուցիչ ջանքեր չեք գործադրում կանացի լինելու համար: Ձեր բարեհոգությունը և ներքին հմայքը միշտ ավելին է ասում տղամարդկանց, քան արտաքինը: Տղամարդկանց հատկապես գերում է Ձեր մեջ եղած կանացի «գաղտնիքը»: Դուք ինքնին թաքնված կիրք եք, հրաբուխ, ով սպասում է իր միակին ժայթքելու համար:
23-35 միավոր
Դուք ի ծնե «տնային» կին եք` Ձեր բնավորությամբ, սովորույթներով: Դուք կանացի եք յուրովի, Ձեր հանգստությամբ, հոգատարությամբ, ուղղակի կրքոտ չեք: Դուք հոգ եք տանում Ձեր տան ու ընտանիքի, այլ ոչ թե Ձեր զգեստապահարանի և բիզնեսի մասին: Սիրում եք ավելի շատ Ձեր երեխաներին, քան տղամարդկանց ուշադրությունը: Ձեր կողքի տղամարդը պետք է Ձեզ պաշտպանի և մի քիչ էլ իշխի Ձեզ: Զգույշ եղեք, որպեսզի չկորցնեք Ձեր տղամարդուն: Հետևեք ձեր արտաքինին:
36 և բարձր միավորներ
Դուք կանացի և գրավիչ եք Ձեր անկախությամբ: Դուք միշտ ինքնուրույն եք, լավ գիտեք Ձեր գինը: Գերադասում եք, որ տղամարդիկ Ձեզ վերաբերվեն ինչպես հավասարը հավասարի, այլ ոչ թե որպես «Սեքս-սիմվոլի» կամ տնային տնտեսուհու: Դուք սիրում եք իշխել ու շատ տղամարդիկ հաճույքով են ենթարկվում Ձեզ և անվանում «Կին – ղեկավար»: Դուք գիտեք՝ ինչ եք ուզում այս կյանքում, զուսպ եք էմոցիաների հարցում, բայց կարող եք նաև շատ էմոցիոնալ և կրքոտ լինել: Աշխատեք չկորցնել Ձեր մեջ ապրող կնոջը աշխատանքում տղամարդկանց հետ անվերջ մրցավազքում, Դուք նրանց ավելի շուտ ծնկի կբերեք Ձեր կանացիությամբ:
Աղբյուրը` loveyou.am



