10 անհանգստացնող նշան, որ լյարդի հետ խնդիրներ ունեք․ ուշադիր եղեք (տեսանյութ)
ВИДЕОԺամանակակից կյանքում անչափ դժվար է լյարդը առողջ պահել։ Սնունդը, որ ընդունում ենք, նստակյաց կյանքը, օդի աղտոտվածությունը, այդ ամենը բացասական ազդեցություն են ունենում լյարդի ֆունկցիաների վրա։ Իսկ լյարդը կենսական կարեւորագույն օրգաններից է, որի խնդիրները շատ լուրջ հետեւանքներ կարող են ունենալ, անգամ՝ մահվան բերել։ Հաճախ լյարդի խնդիրները երկար ժամանակ ի հայտ չեն գալիս, ինչն ավելի վտանգավոր է դարձնում դրանք։ Սակայն կան մի շարք նշաններ, որոնք խոսում են, որ լյարդի հետ խնդիրներ ունեք։
1, Ընդհանուր թուլություն եւ ախորժակի կորուստ
2, Կղանքը հաճախանում է եւ սպիտակավուն է լինում
3, Մաշկի որակը կտրուկ վատանում է, չորանում է կամ խիստ ճարպոտում, պզուկներ են հայտնվում
4, Ուտելուց հետո բերանում այրոցի զգացում է լինում
5, Ստամոքսի շրջանում ցավեր ուտելուց հետո
6, Աջ կողմի թիակի տակ ուժեղ ծակոցներ
7, Որովայնի փքվածություն
8, Մարմնի վրա ճարպագնդերի առաջացնում
9, Լեզվի վրա փառի եւ խոցերի առաջացում
10, Աչքերի սպիտակուցները դեղնում են
Այս խնդիրների առաջացման դեպքում այնպայման դիմեք բժշկի։
Պատրաստեց Past.am-ը:



