Նորաձեւությունն ի՞նչ է թելադրում գարնանը. խորհուրդ է տալիս Արմեն Գալյանը
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Ընդամենը մի քանի օր եւ սպասված գարունը կմեկնարկի. սա նշանակում է, նոր շունչ, նոր գույներ եւ, իհարկե, նորաձեւության նոր կանոններ, որոնց պետք է հետեւել, եթե ցանկանում ենք նորաոճ ու յուրօրինակ տեսք ունենալ:
Life.panorama.am-ը գարնանային նորաձեւության կանոններին ծանոթացել է ոճաբան Արեմն Գալյանի միջոցով:
«Գարունը ստիպում է նորովի նայել ամեն ինչին, այդ թվում զգեստապահարանին: Եկել է մեր զգեստապահարանները թարմացնելու եւ նոր fashion սխրանքներ գործելու ժամանակը»,- նշեց ոճաբանն ու խոսեց 2016-ի գարնանային նորաձեւության մասին.
«Նորաձեւության աշխարհում գարունը գալիս է նոր շնչով եւ տրամադրությամբ: Բաց գույներ՝ սպիտակ եւ պաստելային երանգներ, ջինսե հագուստի բազմազանություն, նոր մինիմալիզմ եւ միշտ ակտուալ զոլավոր հագուստ. սրանք կլինեն այս գարնան հիթերը»,- նկատեց Արմեն Գալյանը:

Շարունակությունը՝ այստեղ:



