Իտալիայում անսովոր շոգ է հաստատվել
ОБЩЕСТВОԻտալացի բժիշկները տագնապ են հնչեցնում. շաբաթվա կեսին ռեկորդային ջեմաստիճաններով անսովոր շոգ է հաստատվել գործնականում Իտալիայի ամբողջ տարածքում, որն սպառնալիք է ներկայացնում մարդկանց առողջության համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Իտալիայի առողջապահության նախարարության կայքում հրապարակված հատուկ տեղեկագրի տվյալների համաձայն՝ վտանգի «կարմիր» (բարձրագույն) մակարդակ է սահմանվել երկրի միանգամից տասը խոշոր քաղաքներում՝ Հռոմում, Ֆլորենցիայում, Թուրինում, Բոլոնիայում, Պալերմոյում, Պերուջայում, Բոլցանոյում, Բրեշիայում, Լատինայում և Կամպոբասոյում:
Սակայն մոտ օրերս իրադրությունը պետք է էլ ավելի սրվի: Արդեն հուլիսի 16-ին տագնապի «կարմիր» մակարդակ կհայտարարվի Իտալիայի ևս չորս քաղաքներում՝ Բարիում, Ջենովայում, Վիտերբոյում և ֆրոզիոնեում: Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ շաբաթվա վերջին «Խարոն» անտիցիկլոնն Ապենիններ կբերի շիկացած օդի զանգվածներ Ալժիրից, ինչը կհանգեցնի ջերմաստիճանի բարձրացման մինչև 38-40 աստիճան երկրի առանց բացառության բոլոր մարզերում: Որոշ շրջաններում ջերմաստիճանը կհասնի 42 աստիճանի:
Իտալիայի առողջապահության նախարարությունը երկրում կազմակերպել է բնակչության իրազեկման լայն ընդգրկուն արշավ այն վտանգների մասին, որոնք շոգը ներկայացնում է առողջության համար, հաղորդել ՌԻԱ Նովոստին:



