Հայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որտեղից հետ են կանչել Mars ընկերության շոկոլադները
ОБЩЕСТВОՀայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որտեղից հետ են կանչվել Mars ընկերության շոկոլադները: Mars ընկերությունը 55 երկրից հետ է կանչել Նիդերլանդների Վեխել քաղաքում արտադրած իր շոկոլադները՝ դրանցում կարմիր պլաստիկի կտորի հայտնաբերման պատճառով: Հայաստանը նշված արտադրության շոկոլադները ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից, որը չի մտնում այդ 55 երկրների մեջ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:
«Այդուհանդերձ, հանձնարարվել է սահմանային վերահսկողության ժամանակ ուշադրություն դարձնել խնդրին»,-նշել է Նվարդ Առաքելյանը:
Այս կապակցությամբ «Ռոսպոտրեբնադզոր»-ը պարզաբանում էր ներկայացրել, ըստ որի, հետ են կանչվել ամերիկյան «Մարս» ընկերության «Mars», «Snickers» և «Milky Way» ապրանքատեսակները, որոնց պահպանման ժամկետը 2016 թվականի հունիսի 9-ից մինչև 2017 թվականի հունվաի 8-ն է: Ապրանքատեսակների հետ կանչման պատճառը դրանցում պլաստիկ կտորների հայտնաբերումն է: Նշվում է նաև, որ նշված խմբաքանակի քաղցրավենիքի ներմուծում Ռուսաստան կամ Եվրասիական միության այլ երկրներ չի իրականացվել:



