Քանյե Ուեսթը վիրավորվել է Քայլի Ջեններից Puma-ի հետ նրա պայմանագրի պատճառով
ЛАЙФ1in.am-ը գրում է.
Քարդաշյան-Ջեններ աստղային ընտանիքում վեճ է. Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, որը հագուստ է ստեղծում Adidas սպորտային ապրանքանիշի համար, նեղացել է իր կնոջ փոքր քրոջից՝ Քայլի Ջեններից, ապրանքանիշի հավերժական մրցակից Puma ապրանքանիշի հետ նրա պայմանագրի պատճառով: Այս մասին հայտնում է starslife.ru-ն՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին:
«1000 տոկոս, Քայլին պայմանագիր չի կնքի Puma-ի հետ: Նա իմ ընտանիքի, Yeezy թիմի անդամն է»,- հայտարարել է Ուեսթը Twitter-ում՝ իմանալով Ջենների մտադրության մասին:
Քայլին պաշտոնապես հայտարարել է իր պայմանագրի մասին: Նա չի հասկանում Ուեսթի վիրավորանքն ու զայրույթը:
«Քայլին դրան վերաբերվում է որպես բիզնեսի, նրանք Քանյեի հետ կիսելու ոչինչ չունեն: Ուեսթի արձագանքը շատ է զարմացրել նրան, նա վստահ էր, որ ընտանիքը կաջակցի իրեն և կուրախանա իր համար, իսկ հիմա նա մտահոգված է, որ Քիմի ազդեցիկ ամուսինը կխոչընդոտի Puma-ի հետ իր հարաբերություններին»,- նշել է մոդելին մոտ աղբյուրը:
Իսկ հիմա Քանյեն նշում է. «Նա արդեն պայմանագիր է ստորագրել: Համաձայն եմ, ես մի քիչ բռնկվեցի… Բայց ես իրականում ուրախ եմ նրա համար»:



