Վարդան Օսկանյանի ընտանիքը.լուսանկարներ
ФОТО
Wnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ քաղաքական գործիչների ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ընտանիքը։
Վարդան Օսկանյանի կինը Նանի Օսկանյանն է։
Նա մասնագիտությամբ մանկաբույժ է եւ ղեկավարում է«Առաջինը՝ երեխաներին» բարեգործական կազմակերպությունը։
Նանի Օսկանյանը ամուսնու մասին պատմում է, որ տանը նա համեստ, հանգիստ, ջերմ անձնավորություն է: «Տան մեջ` ոչ պահանջկոտ: Բայց որպես հայր խիստ է, եւ ես գնահատում եմ դա, որովհետեւ սիրում եմ, երբ տան ղեկավար անձը խիստ է»,- ասում է տիկին Օսկանյանը:
Նանի Օսկանյանը նշում է, որ ամուսինը տանը երբեք չի կիսվում աշխատանքային ու քաղաքական հարցերով։
«Տղամարդու կողքին կինը պետք է լինի զուսպ, նվիրված, բարի, եւ տղամարդը պետք է իմանա, որ իր կողքին միշտ կա մեկը, որին ինքը կարող է վստահել»,- նշում է Վարդան Օսկանյանի կինը:
Օսկանյանի ավագ որդին Արան է։
Նա ավարտել է Բոստոնի «Tufts» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։
Արան զբաղվում է բետոնի, ցեմենտի վաճառքով։
«Ցեմենտը գնում ենք, օգտագործում ենք բետոնի մեջ: Բետոն ենք արտադրում»,- իր աշխատանքի մասին պատմում է Արան:
Օսկանյանների կրտսեր որդին Արման Օսկանյանն է։
Նա 27 տարեկան է։
Ըստ հայտարարագրի, նա չունի որեւէ դրամական միջոց եւ եկամուտ։
Լուսանկարում Վարդան Օսկանյանի որդիներն են
Արման Օսկանյանը




















































