World Photography Awards-ը ցուցադրել է առաջին հաղթող լուսանկարները
ФОТО
Sony ընկերությունը World Photography Organization-ի հետ համատեղ հայտարարել է լուսանկարիչների 2016 World Photography Awards միջազգային մրցույթի հաղթողների կարճ ցուցակը, հայտնում է Mashable-ը:
Անձամբ կազմակերպիչները պաշտոնական հաղորդագրության մեջ նշում են, որ մրցույթը «խոշորագույնն է աշխարհում»:
Հաղորդվում է, որ նախագծին մասնակցել է 186 երկրի լուսանկարիչ: Ընդհանուր՝ մրցույթին մասնակցելու համար ուղարկվել է ավելի քան 200 հազար լուսանկար: Աշխատանքները բաշխված են տարբեր կատեգորիաներում, ներառյալ՝ «Առօրյա կյանք», «Դիմանկար» և «Պեյզաժ»:
Հայտնի է, որ նախագծի հաղթողը կստանա 30 հազար դոլարի չափով մրցանակ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ անհատական կատեգորիաներում հաղթողների անունները կհրապարակվեն մարտի 29-ին:
Մինչ այդ հիանանք տարբեր կատեգորիաների առաջին 20 հաղթած լուսանկարներով:
Պատրաստեց Past.am-ը:




















































