ԱԺ քառօրյա. Կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին
ПОЛИТИКАԱզգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյայի հերթական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 105 պատգամավոր:
Փետրվարի 24-ի նիստում պատգամավորները կշարունակեն քննարկել նախորդ օրը քննարկված հարցը: Փետրվարի 23-ի նիստում քննարկել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: Օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտության պատճառն այն է, որ տեղական ընկերությունները բարդությունների առջև են կանգնում օբսիդիանի հանքաքարի օրինական` փաստաթղթավորված կերպով ձեռք բերելու հարցում, քանի որ օրինական գրանցված և աշխատող օբսիդիանի հանքավայրեր ներկ այում չկան: Վերոնշյալ հարցի լուծման համար խոչընդոտ է հանդիսանում պետական տուրքի բարձր դրույքաչափը, ուստի գործադիրն առաջարկում է վանակատի (օբսիդիան) յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար տարեկան 100.000 դրամի չափով տուրք սահմանել:
Ժամը 16:30-ին կմեկնարկի կառավարության անդամների հետ հարց ու պատասխանը, որի ընթացքում պատգամավորներն իրենց հուզող հարցերը կուղղեն կառավարության ներկայացուցիչներին:



