ԲՀԿ-ն դարձավ «ՀԿ», իսկ հետո կարող է դառնալ հ/կ
АНАЛИТИКАԵվս մեկ ներքին խժդժություն ԲՀԿ-ում, այս անգամ արդեն այնքան ակնհայտ, որ արդյունքում Վահան Բաբայանը այլևս կուսակցության մամլուլի խոսնակը չէ: Միգուցե Բաբայանը ընդհնարապես կուսակցությունից է՞լ հեռանա՝ չեմ կարող բացառել, որովհետև տարաձայնություններն ակնառու են, և դա Բաբայանն էլ չի թաքցնում. ինքը կողմ էր և հիմա էլ կողմ է իշխանության հետ համագործակցելուն: Եվ բանն այն է, որ ոչ միայն Բաբայանն է, այլև ԲՀԿ-ում շատերն են կողմ, այնպես որ` ամեն ինչ դեռ առջևում է:
Չգիտեմ, երևի թե կարելի է մարդկանց հասկանալ՝ մարդիկ սովոր են եղել «բարգավաճ» լինելուն և Ծառուկյանի փողերով բարգավաճում էին, մինչև մնացին առանց Ծառուկյանի, այսինքն՝ առանց բարգավաճելու: Եվ այդժամ սկսվեց «առնետավազքը» ԲՀԿ-ից, որը երաշխիք չկա, որ նորից չի կարող սկսվել: Մարդիկ կորցրել են իրենց «Բ»-ն՝ «բարգավաճը», չունեն ռեսուրս, իսկ առանց «Բ»-ի ԲՀԿ-ն դառնում է «ՀԿ»: Իսկ եթե Վահան Բաբայանը միակ դժգոհողը ու հեռացողը կամ հեռացվողը չլինի, ապա այդ «ՀԿ»-ն իր ուժով, ռեսուրսներով, հնարավորություններով ու մարդկանց քանակով կարող է այնքան նվազել, որ արդեն ստիպված կլինենք Հ-ի ու Կ-ի արաքում շեղ գծիկ դնել, քանի որ դա արդեն կլինի համարժեք ոչ թե կուսակցության, այլ ինչ-որ սովորական հ/կ-ի:
Ահա այսպես է միշտ լինում, երբ կուսակցության նախագահը հաշվի չի առնում իր կուսակիցների մեծամասնության կարծիքը: Դե հիմա թող Նաիրա Զոհրաբյանը փորձի կանխել հաջորդ «առնետավազքը»:
Անդրանիկ Բարսեղյան
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



