Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Աստղագուշակ՝ փետրվարի 24-ի համար

ЛАЙФ

Խոյ: Այսօր որոշ նախագծեր հաջողությամբ կյանքի կոչելու համար կպահանջվեն ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլ նաև նախնական պատրաստվածություն: Լրջորեն ուսումնասիրեք ամեն մի մանրուք, և նպատակին հասնելու ճանապարհին ծագած խոչընդոտները հաղթահարելի կդառնան: Նպատակահարմար օր է նոր աշխատանքի անցնելու համար: Հարազատների հետ կենցաղային խնդիրների շուրջ հնարավոր են տարաձայնություններ: Ֆինանսական խնդիրները կարող եք սրտին մոտ չընդունել, միևնույն է շատ շուտով դրանք կհարթվեն:

Ցուլ: Բարեհաջող օր է նրանց համար, ովքեր կապ ունեն ֆինանսական գործարքների, բիզնես նախագծերի, արտարժույթի շուկայի հետ: Հնարավոր է որոշ դժվարություններ ծագեն, շրջապատի աղմկոտ անցուդարձը կարող է շեղել ձեզ կարևոր գործերից, սակայն փորձեք ուշադրություն չդարձնել այդ ամենին և կենտրոնանալ: Եթե կորցնեք հոգեկան հանգիստն ու հավասարակշռությունը, ապա հարազատները կաջակցեն ձեզ, կօգնեն լիցքաթափվել և վերականգնել ուժերը: Ոչ մի դեպքում չփորձեք հաղթահարել սթրեսն ալկոհոլի օգնությամբ:

Երկվորյակ: Օրը հանգիստ կանցնի: Ցնցումներ չեն լինի, լուրջ խնդիրներ չեն ծագի: Հնարավորություն կընձեռնվի վերականգնել գործնական հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ ժամանակին արդյունավետ համագործակցել եք: Նաև ցանկություն կունենաք վերականգնել որոշ հին սիրային կապեր, ինչն այնքան էլ ցանկալի չէ: Փորձեք կողմնորոշվել ձեր զգացմունքների մեջ: Հրաշալի օր է ուղևորությունների համար: Այսօր դրանք հոգնեցուցիչ կամ ձանձրալի չեն թվա: Կարող եք գործարքներ կնքել, գնումներ կատարել: Նման հարցերում այսօր չեք սխալվի:

Խեցգետին: Օրվա առաջին կեսին կարևոր ոչինչ մի ձեռնարկեք: Ճիշտ կվարվեք, եթե այդ ժամանակահատվածը նվիրեք հանգստին: Զբաղվեք գործերով, որոնք առավել հոգեհարազատ են: Շատ շուտով աշխատունակությունը կբարձրանա, էներգիայի հոսք կզգաք և, արդեն օրվա երկրորդ կեսին, կարող եք անցնել կարևոր նախագծերի իրականացման աշխատանքներին: Հրաշալի օր է ընկերական հանդիպումների և ընտանեկան միջոցառումների համար: Ռոմանտիկ ժամադրությունները կարող են չարդարացնել ձեր սպասելիքները և անգամ հիասթափեցնել: Այսօր չափազանց խստապահանջ եք, ձեզ գոհացնելը՝ գրեթե անհնար:

Առյուծ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Կիրագործեք այ ամենն, ինչ ծրագրել էիք:Այսօր ձեզ կհաջողվի արդյունավետ գործել և լավ արդյունք ստանալ, ինչպես նաև՝ կազմակերպել գործընկերների աշխատանքը: Բարեհաջող օր է ազդեցիկ մարդկանց հետ շփման, պետական կառավարման մարմիններ այցելության և կարևոր փաստաթղթեր կազմելու համար: Մտերիմները կուրախացնեն իրենց հոգատարությամբ և լավ լուրեր կհայտնեն: Ընտանիքի անդամների հետ շփումը՝ տրամադրություն կբարձրացնի: Հրաշալի կանցնեն թե՛ ընկերական հանդիպումները և թե՛ ռոմանտիկ ժամադրությունները: Ուղևորությունները դրական նոր լիցքեր կհաղորդեն:

Կույս: Օրվա առաջին կեսը բարեհաջող է ցանկացած մակարդակի մասնագիտական հարցեր քննարկելու, նաև գործողությունների ծրագիր կազմելու համար: Լավ է, եթե ձեր կողքին հուսալի գործընկերներ ունեք, իսկ ահա նոր ծանոթներին վստահելու հարցում մի շտապեք: Վերջիններս կարող են շատ խոստումներ տալ և մոռանալ դրանց մասին: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված կլինեն հետաձգել ծրագրած բոլոր գործերը և ուղևորության մեկնել: Ձեր կողմն եք գրավում, բոլոր նրանց, ովքեր հոգեբանական աջակցության կարիք ունեն: Եվ նրանցից յուրաքանչյուրի համար ժամանակ գտնում այն դեպքում, երբ ինքներդ ուշադրության կարիք ունեք: Զգացմունքային դաշտը օրվա ընթացքում կկայունանա:

Կշեռք: Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան : Նրանք ովքեր ռոմանտիկ տրամադրություն ունեն, կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ, եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջինիս հանդեպ: Կենսական ներուժը բարձր է , ինքնազգացողությունը՝լավ: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական կազդի տրամադրության վրա:

Կարիճ: Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար: Ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում և ցանկալի արդյունքը ստանալու համար, ընտրում եք ամենակարճ ճանապարհը: Հնարավոր է որոշ ֆինանսական կամ գույքային հարցերի հստակեցում: Ամենայն հավանականության մեծ գումար կստանաք: Նպաստավոր օր է կարևոր փաստաթղթեր լրացնելու համար: Անախորժություններ ևս չեն բացառվում: Մտերիմների հետ կարող են խնդիրներ ծագել: Փոխըմբռնման հասնել հազիվ թե հաջողվի: Նյարդային լարվածությունը վատ ինքնազգացողության պատճառ կդառնա: Կգանգատվեք գլխացավից:

Աղեղնավոր: Այսօր հաջողության կհասնեք անգամ այն գործերում, որոնցով այնքան էլ հետաքրքրված չեք: Եվ դա շնորհիվ կենտրոնանալու ձեր ունակության: Զբաղվում եք միայն այն հարցերով, որոնք առավել ուշադրություն են պահանջում: Տարիների ընթացքում կուտակած փորձն այսօր պետք կգա: Շրջպատում բարձր կգնահատեն ձեր գիտելիքները: Հրաշալի օր է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների ու տոնակատարություների մասնակցելու համար: Մարդաշատ վայրերում գուցե որոշ անհարմարավետություն զգաք, քանզի չափից շատ ուշադրությունը կարող է ձանձրացնել:

Այծեղջյուր: Այսօր չարժե ռիսկի դիմել: Խուսափեք ամեն տեսակ փորձերից: Ոչ մի դեպքում մի՛ ենթարկվեք սադրանքներին, դրանք այսօր զարմանալիորեն շատ կլինեն:Հակառակորդները, կրկին անգամ, կփորձեն շահել ձեր վստահությունը, բարեբախտաբար, ձեզ կհաջողվի տարբերել անկեղծ հաճոյախոսությունը կեղծ շողոքորթությունից: Նպատակահարմար օր է ինքնուրույն աշխատանք ծավալելու, նաև երկարաժամկետ ծրագրեր կազմելու համար: Ազատ ժամանակ չարժե մեկուսանալ,տրամադրեք այն մտերիմներին և լավ տրամադրությունն ապահովված է:

Ջրհոս: Անհապաղ գործի անցեք, քանզի օրվա առաջին կեսին շատ ավելի հեշտ կլինի կենտրոնանալ: Ստացված տեղեկությունները կստիպեն որոշ փոփոխություններ կատարել ծրագրերում: Ստիպված կլինեք հրաժարվել որոշ գնումներից և զվարճանքներից: Նպատակահարմար օր է օտար լեզուներ սովորելու, ինչպես նաև բարձր որակավորում ստանալու համար: Միայն ամենանրբանկատ Ջրհոսներին կհաջողվի խուսափել ընտանեկան վեճերից: Ձեր հարաբերություններն այսօր իսկական փորձության կենթարկվեն: Ավելի ուշ կգիտակցեք թույ տված սխալները և կաշխատեք շտկել դրանք:

Ձկներ: Ուշադրության արժանի հարցերն այսօր ձեզ չեն մտահոգի, փոխարենը կզբաղվեք այն ամենով, ինչն այնքան էլ հրատապ և կարևոր չէ: Որքան էլ զարմանալի է, բայց հարցերին նման մոտեցումը արդյունավետ կլինի: Զբաղվեք այն ամենով, ինչն իրոք հետաքրքրում է, հավատացեք,՛հաջողությունը սպասեցնել չի տա: Այսօր լավ խորհուրդներ կստանաք ծանոթներից, ընկերներից, հարազատներից և անգամ պատահական անցորդներից: Այն մարդը, ումից առանձնապես սպասելիքներ չունեիք, հաճելիորեն կզարմացնի: Հրաշալի օր է առողջարարական պրոցեդուրաների, մաշկի խնամքի, ինչպես նաև իմիջի փոփոխման համար: 

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить