Ինչպե՞ս ազատվել օրգանիզմում հեղուկի ավելցուկից. 6 հուշում՝ այտուցվածության դեմ պայքարելու համար
ЛАЙФBlog.1in.am-ը գրում է.
Մարդու օրգանիզմի 60-70%-ը բաղկացաց է ջրից: Այդ հեղուկի 2/3 գտնվում է բջիջներում, իսկ մնացած մասը՝ միջբջջային տարածությունում: Հենց այդտեղ գտնվող հեղուկի քանակի ավելացումից էլ առաջանում է այտուցվածությունը…
Եթե դուք ունեք նման խնդիրներ, ապա անպայման խորհրդակցեք բժշկի հետ, քանի որ բուժումը կախված է սկզբնական պատճառից: Իսկ դրանք շատ են լինում: Սկսած երակների և երիկամների հիվանդություններց, մինչև գիշերային շատակերություն. Այս ամենը կարող է այտուցվածություն առաջացնել:
Այտուցվածությունից արագ ազատվելու համար, ցանկալի է հետևել Blog.1in.am-ի այս խորհուրդներին…
Ինչպես պայքարել այտուցվածության դեմ
1 Սկսեք սնունդից
Հարկավոր է նվազեցնել կամ բացառել աղի և ռաֆինացված ածխաջրերի օգտագործումը: Ինչպես նաև ցանկալի է մոռանալ կծու ուտելիքի մասին և հրաժարվել գիշերային ժամերին ուտելուց:
2 Մի մոռացեք վիտամինների և հանքանյութերի մասին
Այտուցվածությունը հուշում է ձեզ, որ ձեր օրգանիզմն ունի թարմ մրգերի, բանջարեղենի և կանաչեղենի կարիք: Մի անտեսեք կալիումով և մագնեզիումով հարուստ մթերքները:
3 Շատ շարժումներ
Քիչ շարժունությունը դեռ երբեք օգուտ չի բերել: Փորձեք շատ քայլել և առավոտյան մարմնամարզություն արեք: Ֆիզիկական ակտիվությունը «քամում է» օրգանիզմում եղած ավելորդ ջուրը:
4 Այտուցվածությունը ջրից հրաժարվելու առիթ չէ
Բոլորը գիտեն օրական երկու լիտր ջուր խմելու անհրաժեշտության մասին: Ուղղակի դա պետք է անել ողջ օրվա ընթացքում, այլ ոչ թե հիշել այդ մասին քնելուց առաջ: Բացի այդ, սրտային հիվանդություն կամ երիկամների հետ խնդիրներ ունեցողներն ավելի լավ է խորհրդակցեն բժիշկների հետ նախքան շատ ջուր խմելը:
5 Քնել ժամանակին
Դուք գեղեցիկ տեսք չեք ունենա և ձեզ առույգ չեք զգա, եթե մշտապես բավականաչափ չքնեք:
6 Երես տվեք ձեզ մերսումներ ստանալով
Դեմքի այտուցվածության առկայության դեպքում խորհուրդ է տրվում լիմֆոդրենաժային մերսումներ ստանալ: Սակայան միայն մասնագետների հմուտ ձեռքերը կարող են լուծել ջրի և ավշի հետ կապված խնդիրները, ինքնամերսումը նման դեպքում շատ վտանգավոր է:




