ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ
МЕЖДУНАРОДНОЕՀոկտեմբերի 23-ին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով խորտակվել է Կոմորյան կղզիների դրոշի ներքո նավարկող «Խորիվ» առևտրային նավը. մի նավաստի զոհվել է, իսկ երեքը՝ անհետ կորել։
Ըստ ռումինական լրատվամիջոցների՝ նավը խորտակվել է Ռումինիայի Կոնստանցա նավահանգստային քաղաքից մոտ 13 ծովային մղոն դեպի արևելք։
Հղում անելով Ռումինիայի ռազմածովային վարչությանը և Ներքին գործերի նախարարությանը՝ հաղորդվում է, որ միջադեպից հետո սկսվել է լայնածավալ որոնողափրկարարական գործողություն՝ չորս նավերի ներգրավմամբ։
Ժամը 10:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 09:00-ին) «Խորիվ» նավն ազդանշան է ուղարկել՝ հայտնելով, որ ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման։ Ռումինիայի ծովային որոնողափրկարարական գործակալության տվյալներով՝ Սև ծովից դուրս են բերվել անձնակազմի ինը անդամներ, ինչպես նաև զոհված նավաստու մարմինը։
Նավը Թուրքիայի Էրեղլի քաղաքից ուղևորվելիս է եղել դեպի Ռումինիայի Սուլինա քաղաք՝ տեղափոխելով սև մետաղների բեռ։
Ըստ հաղորդումների՝ անձնակազմը բաղկացած է եղել Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներից։



