Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնով
КУЛЬТУРА«Ագարակ» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներում տեղի են ունեցել միջոցառումներ՝ նվիրված Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան։
«Հայոց գինին և հողի հիշողությունը» խորագրով միջոցառումը կայացել է «Ագարակ» պատմամշակութային արգելոցում։ Տարածքում շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հայոց գինեգործության պատմությանը և ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերին։
Հնագույն բնակավայրից՝ միջնադարյան մայրաքաղաք. «Պարը, որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն» խորագրով միջոցառումը կայացել է «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցում, որտեղ տարածքում շրջայցից հետո մասնակիցները ներկայացրել են ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում ընդգրկված հայկական ավանդական պարերը։
Այս նախաձեռնությունների շնորհիվ մասնակիցները ծանոթացել են ազգային ավանդույթներին և մշակութային ժառանգությանը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



