Պետությունն արտոնություն է տրամադրում կարի արտադրությամբ զբաղվող ընկերությանը
ОБЩЕСТВОՀՀ կառավարությունը «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կտրամադրի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն: Ինչպես հաղորդում է Արմենպրես»-ը` այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 25-ի նիստի օրակարգում:
«ՎԿՍ Արմենիա»-ն 2007 թվականից գործունեություն է ծավալում Հայաստանում և աշխատում է տոլինգային եղանակով՝ արտասահմանյան մի շարք ընկերությունների պատվերների հիման վրա՝ կարի ծառայություններ իրականացնելով մատակարարի կողմից տրամադրված հումքով և սարքավորումներով:
«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:



