7 աստղեր, որոնք «մարեցին» 2012-ին
ЛАЙФՈւիթնի Հյուսթոն
Բոլոր ժամանակների փոփ-դիվան կյանքից հեռացավ փետրվարի 11-ին 48 տարեկան հասակում: 411 մրցանակների դափնեկիրն ու միլիոնավոր մարդկանց կուռքը մահացավ լոգարանում` թմրադեղերի ու բժշկական հաբերի գերդոզավորումից:
Յաուք Ադամ
Ամերիկյան «Beastie Boys» խմբի հիմնադիր, երաժիշտ, ռեփեր, «սպիտակ ռեփ»-ի առաջամարտիկը մահացավ մայիսի 4-ին 47 տարեկանում` չկարողանալով հաղթահարել թքագեղձի չարորակ ուռուցքը:
Դոննա Սամմեր
63-ամյա «դիսկոյի թագուհի», «Գրեմմիի» վեցակի մրցանակակիր ամերիկյան փոփ-երգչուհին կյանքից հեռացավ մայիսի 17-ին թոքերի քաղցկեղից:
Ջոն Լորդ
Հուլիսի 16-ին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահացավ 71-ամյա լեգենդար բրիտանական ռոք-երաժիշտ, «Deep Purple» և «Whitesnake» ռոք-խմբերի ստեղնաշարահարը:
Յուրի Գուրով
Նոր սերնդին շատ քիչ բան է ասում այս անուն-ազգանունը: Սակայն ավագ սերունդը հաստատ հիշում է սովետական «Ласковый май» խմբի բոլոր անդամներին: Այս մանկատան երեխաներից կազմված խումբը, որն առաջինը ԽՍՀՄ-ում հանդես եկավ եվրոդիսկո ոճում, դարձավ շատ ու շատ համերկրացիների կուռքը: Իսկ ահա այդ խմբի առաջին կազմի մենակատարներից երկու դուստրերի հայր, 41-ամյա Յուրին 2012 թ. օգոստոսի 25-ին դժբախտաբար զոհվեց ավտովթարի հետևանքով:

Գալինա Վիշնեվսկայա
Դեկտեմբերի 10-ին, 81-ամյա հասակում ծերունական մահով կյանքից հեռացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, ՌԴ կառավարության մրցանակակիր, օպերային երգչուհի, «Большой театр»-ի մեներգչուհի Գալինա Վիշնեվսկայան:
Ֆլորա Մարտիրոսյան
Նոյեմբերի 20-ին 55 տարեկան հասակում լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով կյանքից վաղաժամ հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստուհի, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Նրա կորուստը մեծ ցնցում էր հայ ազգի, հայ մշակույթի ու հայ մշակույթը սիրող ու գնահատող յուրաքանչյուր մարդու համար:

1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
3
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
4
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
5
Почему Россия наказывает армянский народ? «Паст»