Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խnցել Էր Ռիադի մոտակայքում
МЕЖДУНАРОДНОЕՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հակաօդային պաշտպանության ուժերը Էր Ռիադի մոտակայքում անօդաչու թռչող սարք են որսացել։ Այս մասին հայտնել է Դաշինքի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին։
«Էր Ռիադի տարածքում անօդաչու թռչող սարք է որսացվել և ոչնչացվել», - ասված է խոսնակի հայտարարության մեջ։
Սա Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի ուղղությամբ հոկտեմբերի 20-ին հասցված երկրորդ հարվածն է։ Ավելի վաղ Ալ-Մալիքին հայտնել էր Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիների կողմից Էր Ռիադի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռ որսալու մասին։
Առաջին միջադեպին ի պատասխան՝ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունն ակտիվացրել է աղետների վերաբերյալ ազգային վաղ նախազգուշացման հարթակը, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ վտանգը կանխված է։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



