Վայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի
ОБЩЕСТВОԶանգակատուն գյուղի «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում տեղադրված ֆոտոթակարդները հոկտեմբերի 9-ին և 13-ին արձանագրել են նոր ընձառյուծի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բնության համաշպարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը։
2025 թվականից ի վեր սա տարածքում գրանցված արդեն երկրորդ ընձառյուծն է։ Տարածքում կրկնապատկվել է նաև բեզոարյան այծերի թիվը։
Այս արդյունքները կարևոր ցուցանիշներ են համայնքահեն բնապահպանության արդյունավետության տեսանկյունից՝ ընդգծելով տեղական համայնքների և բնության պահպանությամբ զբաղվող մարդկանց դերը կենսաբազմազանության պահպանության գործում։
Ընձառյուծին անվանել են Աղասի՝ ի պատիվ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքի խնամակալ Աղասիի, որի տեղադրած ֆոտոթակարդներն արձանագրել են կենդանուն։ Աղասին տարածքի պահպանության աշխատանքներում ներգրավված է դրա հիմնադրման՝ 2018 թվականից ի վեր։ Նրա երկարամյա աշխատանքը տեղական մակարդակում բնության պահպանությանն ուղղված հետևողական ջանքերի կարևոր օրինակ է։
Տեսանյութն՝ այստեղ:



