Տարածաշրջանում կրկնակի երկրաշարժ է գրանցվել
МЕЖДУНАРОДНОЕՀոկտեմբերի 19-ին Ադրբեջանում կարճ ժամանակահատվածում երկու երկրաշարժ է տեղի ունեցել՝ Կասպից ծովում և Իսմայիլիի շրջանում։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի տվյալներով՝ առաջին ստորգետնյա ցնցումը գրանցվել է Կասպից ծովում՝ տեղական ժամանակով ժամը 11:27-ին։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 3.5։
Ընդամենը ութ րոպե անց՝ ժամը 11:35-ին, երկրաշարժ է գրանցվել Իսմայիլիի շրջանում՝ Զարնավայի սեյսմոկայանից երեք կիլոմետր դեպի արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Past.am-ի փոխանցմամբ՝ մինչև 3 բալ ինտենսիվությամբ ստորգետնյա ցնցումները զգացվել են Զարնավա, Թիրջան, Լահիջ և Հաֆթասով գյուղերում։
Երկրաշարժերի հետևանքով հնարավոր վնասների կամ տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։
Past.am-ը կհետևի իրավիճակի վերաբերյալ նոր տեղեկություններին։



