«Պատգամավո՞ր, թե՞ գողական». լրագրողների բողոքի ակցիան՝ ԱԺ-ի դիմաց
ОБЩЕСТВО«Պատգամավո՞ր, թե՞ գողական», «ԱԺ-ն թաղ չէ, ԱԺ-ն թոխմախ չէ», և մի շարք այլ պաստառներով Ազգային ժողովի դարպասների դիմաց լրագրողներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի, ով վիրավորել ու հայհոյել էր լրագրողներին:
Լրագրողները բարձրախոսով տեղեկացրեցին, որ պատգամավորը լրագրողներին «նախիր» էր անվանել, իսկ այն հանդիմանությունից հետո, թե ինչո՞ւ է նման բան ասում, պատգամավորը սկսել է հայհոյել:
Ձևաթղթի տակ, որով լրագրողները խմբակցություններին կոչ են անում դատապարտել Սեդրակյանի վարքագիծը, ստորագրել են պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Թևան Պողոսյանը, Վահե Էնֆիաջյանը, Էդմոն Մարուքյանը և Նաիրա Զոհրաբյանը, ինչպես նաև հասարակակն կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ՝ հավաքվել է՝ 126 ստորգարություն:
Ի դեպ՝ ուրբաթ օրը, լրագրողները կդիմեն Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով, որպեսզի վերջինս քննի Մհեր Սեդրակայնի վարքը և համապատասխան որոշում կայացնի:
Նարեկ Միրզոյան



