«Պապայիս եմ ուզում». 4 երեխաները մնացել են առանց ծնողների խնամքի
ОБЩЕСТВОPanorama.am-ը գրում է.
«Դրան մի ասեք մամա, էլի»,-այսպես է 17-ամյա Տաթևիկը պատասխանում մոր մասին հարցերին. փոխանցում է Panorama.am-ը։
Տաթևիկին մայրը լքել է, երբ երեխան վեց ամսական էր, քույրն ու զույգ եղբայրները` համեմատաբար մեծ: Կինն ասել է` ծանր երազ էր ամուսնությունը և լքել մանկահասակ երեխաներին ու ամունուն, նախընտրել կյանքը` ազատ ու առանց կապանքների:
Վեց ամսականից հոր գրկում, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի ծայրամասի փոքրիկ տնակում, նրա խնամքի տակ մեծացած, նրա հոգատարությամբ ապրող դեռատի աղջնակը երկու ամիս է՝ քնում-արթնանում է առանց հոր: Ասում է՝ էլ չի կարողանում, գիշերներն անքուն է լուսացնում, ամեն շշուկից վեր է թռչում, փնտրում իր պաշտպանին: Բայց նա չկա:
Մի քանի ամիս դատավարությունից հետո Դավիթ Մնացականյանին դեկտեմբերին կալանավորել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում, երբ դատավոր Վահե Խալաթյանը մեղադրական դատավճիռ է կայացրել՝ դատապարտելով չորս տարի ազատազրկման:



