Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից
ОБЩЕСТВОԱյսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գործող «Լեվազ» շինանյութի խանութում, հաղորդում է Shamshyan,.com–ը։
Մինչ կժամանեին Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատներից, կրակի տարածման դեմ պայքարել են շինանյութի խանութի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները կանխել են կրակի տարածումը, այս պահին էլ կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ և իրականացվում է հրդեհի թաքնված օջախների հայտնաբերում։
Այս պահին ժամանած ոստիկանության ծառայողները պարզում են՝ արդյոք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, ինչպես նաև դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով՝ կրակը բռնկվել է շինանյութի խանութի բակային հատվածում եղած պահեստում, այրվել են մոտ 150 հատ ստեկլովատ, 5 մ/խ տախտակ, 1000 հատ պենոպլաստ, 800 հատ պենոպլեքս։



