Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանում տեղի ունեցավ «Falcon Meeting – 2026» համատեղ թռիչքա-մարտավարական զորավարժության բացման արարողությունը, որին մասնակցում էին Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ։
Նշվել է, որ համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժությունները կազմակերպվել են երկու երկրների միջև ստորագրված «Ռազմական համագործակցության համատեղ հանձնաժողովի առաջին նիստի արձանագրության» համաձայն։
Միջոցառման ծրագրին համապատասխան՝ մասնակիցներին ներկայացվել են զորավարժությունների սցենարն ու առաջիկա խնդիրները։
Այնուհետև ցուցադրվել է ռազմաօդային ուժերի գործողությունները ներկայացնող տեսանյութ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



